ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՓՈԽՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
24.04.2020 21:06

     ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ  //  ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ                  

ՀԱՆՎԵԼ ԵՆ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԸ,

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՈՐՈՇ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներին վերաբերվող պարետի որոշման մեջ /տե՛ս հետևյալ հղմամբ /, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:

Որոշմամբ հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:

Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Թույլատրված և արգելված գործունեության տեսակների ամբողջական ցանկը՝ թարմացված տ՛ես հետևյալ հղմամբ:

Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:

«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:

Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով: