ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ուշագրավ բացահայտում. ՀՀ-ում արտակարգ ռեժիմի հիմք չի եղել ու չկա
21.04.2020 21:46

    ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ   //  ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    

ՀՀ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԽՈՒՍԱՓԵԼ ԵՆ ԵՎ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲՆՈՐՈՇԵԼ՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՃԱՐԱԿ

Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության իրավական հիմքը, նաև դրա ժամկետը 30 օրով երկարաձգելու մասին ապրիլի 13-ի կառավարության 543-Ն որոշման հիմքերը, <<Գործընթաց>> թերթն ուշագրավ բացահայտում է կատարել: Նշենք, որ վերջին որոշումը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստերի օրակարգ էր ընգրկվել ապրիլի 13-ին: Ընդունվե՞լ է այն ի գիտություն, թե՞՝  ոչ, որևէ նշում մինչ այժմ չկա այդ նախագծի պատմության մեջ, մինչդեռ նստաշրջանի օրակարգն արդեն սպառվել է:

Մարտ-ապրիլյան արտակարգ ռեժիմի հիմքում ըստ օրենքի կարող էր լինել արտակարգ իրավիճակը, որի համար պետք է մասնագետներն իրավիճակը բնորոշեին՝ որպես համաճարակ, սակայն ՀՀ-ում սանիտարական նորմերի հսկողության նկատմամբ իրավասու օղակը՝ ՀՎԿԱԿ-ը, չի տվել նման գնահատական ՀՀ-ում առկա իրավիճակին:

Հիշեցնենք, անցած սեզոնին Հայաստանում, ըստ որոշ պաշտոնական տվյալների, արձանագրվել էր սուր շնչառական հիվանդացության մոտ 2800 դեպք, սակայն կորոնավիրուսով հիվանդացության ներկա ցուցանիշը նույնիսկ դրա կեսին չի հասնում:

Սա նշանակում է, որ ո՛չ մարտին, ո՛չ էլ ապրիլին չկար իրավական հիմք արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու համար: Հետևապես՝ հանրային տրանսպորտի և այլ սահմանափակումներ փաստացի չպետք է լինեին: 

Տեղեկացնենք, որ <<Գործընթաց>> թերթի մի շարք հարցեր՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, դեռևս պատասխան չեն ստացել, գերատեսչությունից նշել են, որ մեր հարցադրումները լրացուցիչ ուսումնասիրություն են պահանջում, դրանց պատասխանելու իրավասությունը վերապահվել է նեղ մասնագետների:

Ամբողջական հոդվածը՝ տե՛ս <<Գործընթաց>> թերթում 

Հեղինակ՝ Ինարա Դանիելյան