ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ // ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արայիկ Հարությունյանի օգտին նախնական տվյալով
քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 38 տոկոսը
Ինչպես հաղորդվում է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից, 2020թ. ապրիլի 15-ին ժամը 10:20-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի, կազմել է 2020թ. ապրիլի 14-ին անցկացված Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն՝ տե՛ս հետրյալ հղումով:
Հրապարակվել են նախնական արձանագրության հիմքում դրված քվեարկության արդյունքների մասին ավելի մանրամասն տվյալներ` ըստ ընտրատեղամասերի:
Հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի 2020թ. ապրիլի 21-ին:
Ըստ նախնական տվյալների՝ Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 38 տոկոսը: Ընտրության առթիվ նրան շնորհավորել է թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում: