ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԵՎ ԱՆԳՈՐԾՆԵՐԻՆ ՏՈՒԳԱՆԵԼՈՒ ՇՈՒՐՋ
13.04.2020 20:21

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-Ը՝ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՕՂԱԿ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՉԻ ԳՆԱՀԱՏԵԼ՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՃԱՐԱԿ

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքից, բազմաթիվ հաղորդագրություններում օգտագործվում է <<կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը մեր երկրում>> արտահայտությունը: Ներկա պահին առկա է միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրված գնահատականը, կազմակերպություն, որն, ի դեպ, չունի վերադասություն ՀՀ ԱՆ իրավասու պետական գերատեսչության նկատմամբ: 

Թեմայի առնչությամբ <<Գործընթաց>> թերթը մի շարք հեղինակային հարցեր է ուղղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: 

Փաստացի առանց գերազանցելու նախորդ գրիպային սեզոնների միջին ցուցանիշը՝ չէր կարող իրավիճակը գնահատվել՝ որպես արտակարգ, արդյունքում ընդունել արտակարգ ռեժիմ և սահմանափակել հանրային տրանսպորտը, որի պատճառով Հայաստանում հիվանդացության ցուցանիշով առավել տարածված այլ հիվանդություններով տառապող մարդկանց հարազատները հայտնվել են տրանսպորտի գնին բազմակի գերազանցող տաքսիներից օգտվելու փակուղու առջև, սոցիալական անարդարության պայմաններում: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել ծառայողական մեքենայով շրջող առողջապահության նախարար Ա. Թորոսյանը բոլոր հիվանդներին սննդով, դեղորայքով ապահովելու ուղղությամբ, այն, ինչ անում էին նրանց հարազատները: Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ ստանալուն պես կհրապարակենք: 

Ի դեպ, ծառայողական մեքենայով շրջող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարետ Տիգրան Ավինյանը, պարետատան այլ անդամներ, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պատգամավորներն անտեսել են ժողովրդի կենսական անհրաժեշտության բազմաթիվ հարցեր՝ փոխկապակցված հանրային տրանսպորտի դադարեցման հետ: 

Հաշվի առնելով ԱԺ-ում մեծամասնություն կազմող ուժի՝ <<Իմ քայլի>> քվեարկության՝ նախորդ իշխանությունից չտարբերվող գործելաոճը, կանխատեսելի է, որ այսօր ԱԺ-ում կոճակ սեղմողների գլխաքանակով կապահովվի արտակարգ ռեժիմը ևս 30 օրով, մինչև մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի անցողիկությունը:

Հիշեցնենք, այս ընթացքում շարունակաբար Ոստիկանությունը հրապարակում է տվյալներ արտակարգ ռեժիմի պայմաններում, երբ մարդկանց զգալի մասն անգործ, անաշխատավարձ հազիվ է գոյատևում, կիրառված տուգանքների մասով:

Ըստ այդմ՝ ընդամենը 1 օրում ապրիլի 8-9-ին, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 430 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 9-ի ժամը 9-ը՝ 7609 անձի նկատմամբ, 2914-ը՝ մայրաքաղաքում, 4695-ը՝ մարզերում։

Բնակչությանը հորդորում են` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները, իսկ թե ի՞նչ նյութական միջոցներով են իրենց կենսական անհրաժեշտությունը հոգալու քաղաքացիները, քչերին է հետաքրքիր: 

Հեղինակ՝ Ի. Դանիելյան