ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԸ ՀԻՄՔ ՉԷ ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄԻ ՈՒ ԴՐԱ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՄԱՐ
10.04.2020 20:16

     ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ      ԻՐԱՎԱԿԱՆ                    

ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԿԽՈՐԱՑՆԻ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄԸ՝

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁ

Այս օրերին քննարկվում է արտակարգ դրության ժամկետի երկարաձգման հարցը, որի հիմքում դրված է գործող օրենքից չբխող մի հիմք, այն է՝ <<կորոնավիրուս>> կոչվող գրիպի տեսակը, որի ցուցանիշը գրիպային սեզոնի՝ գարնան կեսին հազիվ է հասնում 1000-ի, այսինքն՝ չի հասնում անգամ սեզոնային միջին ցուցանիշին, որին, կարծում ենք, տիրապետում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, սակայն շարունակ խուսափում է նշել այդ մասին: Բացի այդ, մինչ օրս չկա և չի ցուցադրվել որևէ տեսանյութ, լուսանկար, որը կվկայի բազմաքանակ հիվանդների առկայության մասին, կարտացոլի գոնե դրա համապատկերը, ինչպես օրինակ 2018թ.-ի իրադարձությունների ժամանակ հրապարակային հավաքի համապատկերը ներկայացնող լուսանկարներն էին արվել ու շարունակ շրջանառվում:

Անդրադառնալով գրիպին՝ ի գիտություն տեղեկացնենք, որ Հայաստանում ըստ անցած սեզոնի պաշտոնական տվյալների, միջին սեզոնային ցուցանիշը եղել է մոտավոր 2800: 

Այս օրերին, երբ պաշտոնական օղակներում քննարկվում է արտակարգ ռեժիմը երկարաձգելու հարցը, թերևս, արժե վերստին հիշեցնել, որ ըստ ՀՀ <<Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին>> օրենքի՝ նման ռեժիմ կարող է սահմանվել միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում: <<Գործընթաց>> թերթն, ի գիտություն ընթերցողների և որոշում ընդունող պաշտոնատար անձանց, ստորև մեջբերում է օրենքի նշյալ հոդվածն ամբողջությամբ, բառացի.

<<Հոդված 1. Արտակարգ դրությունը.

 1. Արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է:

2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:

3. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է>>:

Ինչ վերաբերվում է արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետի երկարաձգմանը, ապա այն սահմանված է նույն օրենքի հոդված 5-ում, որը հետևյալն է.

<<Հոդված 5. Արտակարգ դրության գործողության ժամկետը.

 1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով>>:

Վերը նշվածից ակնհայտ է, որ համավարակը չի կարող լինել արտակարգ դրության հիմք, առավել ևս ժամկետի երկարաձգումը չի բխում գործող օրենքից, այն անխուսափելիորեն հանգեցնելու է տնտեսական և այլ բնույթի անդառնալի հետևանքների, որի պատասխանատուն գործող իշխանությունն է:

Հեղինակ՝ Ինարա Դանիելյան