ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ
Երևանի քաղաքապետարանը կախտահանի՞ փողոցները, թե՞ կթողնի անձրևի հույսին
ԱՄՆ Պետդեպարտամենտից հաստատել են, որ կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարի համար 64 երկրների շարքում 1 միլիոն 100 հազար դոլարի աջակցություն կստանա նաև Հայաստանը՝ լաբորատոր կարողությունների ամրապնդման, հիվանդության բացահայտման և վերահսկման համար:
Իր հերթին Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է վերահասցեավորում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, հրատապ կարիքների համար:
Դրանից զատ, ՀՀ գանձապետարանում կորոնավիրուսային վարակի համար ֆինանսական աջակցության հաշվեհամարին թարմ տվյալներով մուտքերը կազմել են 864664835.7 դրամ: Մինչ այժմ չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն, թե արդյոք ծախսվու՞մ է այս գումարը, թե՞ ոչ և կոնկրետ ի՞նչ ուղղությամբ է ծախսվում կամ ծախսվելու:
Դատելով Չինաստանում կիրառված միջոցներից, թերևս, կարևոր է քայլեր ձեռնարկել փողոցներն ախտահանելու: Ամեն ինչ դեռևս անձրևի հույսին է, որը դժվար թե համազոր լինի ախտահանիչ միջոցների արդյունքին: Վերջին օրերին Երևանի կենտրոնում քամին <<ավլում>>, օդ էր բարձրացնում փողոցի փոշին՝ ստիպելով անցորդներին պաշտպանվել կորոնավիրուսի դեմ պայքարի շնչադիմակներով…:
Հ.Գ. Որքան էլ տարօրինակ է, մինչ օրս չկա որևէ լուսանկար կամ տեսանյութ Հայաստանում, նաև շատ այլ երկրներում կորոնավիրուսի վարակով հոսպիտալացված և բուժվող բազմաքանակ քաղաքացիների մասին վկայող, որը կարող էր արվել առանց հիվանդների դեմքն ի ցույց դնելու, այլ հոսպիտալացման համապատկերը ներկայացնելով, ինչպես, օրինակ, արվել էր Մարզահամերգային համալիրում տեղակայված մեծաթիվ մահճակալների լուսանկարը: Սա ազդում է հաղորդվող պաշտոնական տվյալների արժանահավատության վրա, թե՛ ՀՀ-ում, թե՛ այլ երկրներում:
Հոդվածն ամբողջությամբ տե՛ս ,,Գործընթաց,, թերթի 31.03.2020թ. N273 համարում:
Հեղինակ՝ Իրինա Դանիելյան