ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՈՒՇԵՐ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻՑ…
03.04.2020 17:53

   ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ      ԱՆԴՐԱԴԱՐՁ     

1 ՕՐՈՒՄ ՀԱՄԱԽՄԲՎԵՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ 5000 ԵՐԿՐԱՊԱՀ

Զենքի վաճառքով հայտնի գերտերություններում հերոսների մեծարումն ու գնահատանքը վկան է այն փաստի, որ պատերազմում զենքն առանց հերոսների չի հաղթում…:

Արցախի Հանրապետությունն ու նրա անկախության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը, հայկական բանակը պատվով դիմակայեցին 2016թ. ապրիլին Ադրբեջանի հանկարծահաս հարձակմանն այն պահին, երբ ընթանում էին խաղաղության բանակցությունները: Մի քանի օրվա ընթացքում հայկական զինուժը դարձավ իրադրության տերն ու հարկադրեց Ադրբեջանի քաղաքական, ռազմական ղեկավարությանը կրակի դադարեցման միջնորդներ որոնել: Այդ օրերին էլ նենգաբարո ոսոխն ահուսարսափի մեջ էր, առյուծասիրտ հայ դիրքապահներին հենարան կանգնեց ԵԿՄ-ն իր կազմով, այդ թվում՝ 1989-94 թվականների պատերազմի մասնակիցներով, երիտասարդ երկրապահներով:

1 օրում ավելի քան 5000 երկրապահ համախմբվեց՝ կազմ ու պատրաստ զենքով, հանդերձանքով, սննդով և այլ պարագաներով, հասավ սահման և մինչև ապրիլի վերջ նեցուկ եղավ բանակին մինչ իրադրությունը լիարժեք կխաղաղվեր: Սա բացառիկ արդյունք էր, որում անհնար է ուրանալ ԵԿՄ այդ ժամանակ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի դերը:

Նշենք, որ Արցախին սահմանակից ՀՀ Սյունիքի մարզն էլ այդ ժամանակ ԵԿՄ մարզային խորհրդի նախագահ, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ղեկավարմամբ, օպերատիվ համակարգմամբ, մեկ բռունցք դարձած, հաշված ժամերի ընթացքում հասան մինչև Թալիշ ու Ջաբրայիլ: Նշենք, որ 1992թ.-ին Վազգեն Սարգսյանի հրամանագրով Սուրիկ Խաչատրյանը ստանձնել էր Կամավորական թիվ 3 պայմանագրային գումարտակի հրամանատարությունը և իր պարտքը կատարելով՝ արժանապատվորեն վաստակել Սյունյաց Սպարապետ անունը:

Ապրիլյան պատերազմին մասնակից եղան երկրապահներ ՀՀ բոլոր մարզերից, նրանց թվում՝ պետական, հանրային ծառայողներ, համայնքների ղեկավարների գլխավորությամբ կամավորական ջոկատներ: Նրանք Արցախում միացան հերոս-զինվորներին, հիշեցնելու 1990-ականներին Ադրբեջանի պարտությունը, նահանջը, ազատագրական արդար պայքարի ուժը: Կամավորագրվել ցանկացողների թիվն օր օրի աճում էր, ուստի խումբ-խումբ հերթափոխեցին իրար: Հայկական զինուժը հստակ կատարեց իր մարտական առաջադրանքը՝ կանխելով թշնամու առաջխաղացումը:

Հոդվածն ամբողջական տեսքով հրապարակվել է <<Գործընթաց>> թերթի 2019թ. N253 համարում:

Հեղինակ՝ Ինարա Դանիելյան