Նախ ազատվել <<թավշյա դիմակից>>, հետո կրել բժշկական դիմակ
Տանը մնալու, շփումները սահմանափակելու, ձեռքերը հաճախ լվանալու, ձեռնոց ու դիմակ կրելու և այլ հիգիենայի կանոններ բխում են ոչ թե ձևական նկատառումներից, այլ ողջամիտ տրամաբանությունից:
Ըստ այդմ՝ առողջապահության մասնագետների հավաստմամբ, մորուքով մարդկանց դեպքում անօգուտ է դիմակով պաշտպանությունը կորոնավիրուսից, քանի որ դեմքի մազածածկույթը կլանում է շրջապատի փոշին, վիրուսները, որոնք դիմակ կրելիս հայտնվում են հենց այն միջանկյալ մասում, որը պետք է հպվի դեմքին, բերանին, մինչդեռ շնչադիմակի հենց այդ երեսը պետք է լինի մաքուր, զերծ վիրուսից: Հետևապես՝ դիմակ կրելն այս խմբի մարդկանց դեպքում անօգուտ է:
Բացի այդ, մորուքը կամ դեմքի մազածածկույթը <<փոշեկուլի>> պես կլանելով վիրուսներ, փոշի, սնունդ ընդունելիս բերանին հարող մասից պոկված մազի կամ լեզվի միջոցով կարող է ներթափանցել բերանի խոռոչ՝ ախտահարելով օրգանիզմը, ուստի հիգիենայի կանոններն անողոք են նրանց դեպքում և պահանջում են նախ ազատվել <<թավշյա դիմակից>>, հետո կրել բժշկական դիմակ:
Արտակարգ դրության այս ռեժիմը ճիշտ ժամանակն է, որ Հայաստանում լայն տարածում ստացած <<թավշյա>> մորուքներն, ի վերջո, սափրվեն՝ գոնե հօգուտ առողջ և անվտանգ ապրելակերպի:
Հ. Գ. Լուսանկարում պատկերված շնչադիմակով անձինք ՀՀ ԱԺ <<Իմ քայլ>>-ական պատգամավորներ են, որոնց <<թավշյա>>, չսափրված դեմքին հակացուցված էր բժշկական դիմակը:
Հոդվածն ամբողջությամբ տե՛ս <<Գործընթաց>> թերթի N 273 համարում: