ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
28.03.2020 16:33

   ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ      ՀԱՆՐԱՅԻՆ   ԻՐԱԶԵԿՈՒՄ     

ՏՐՎԵԼԻՔ  ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ,  ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ,

ՎԱՐԿԵՐԻ  ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ   ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ…

  ՀՀ կառավարության մարտի 26-ի նիստում հաստատվել են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումները, որոնցով աջակցություն կտրամադրվի.

✔️ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ կանխատեսվող  ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար:

Տրամադրվում է տնտեսավարողներին՝  ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

✔️ տնտեսավարողների մոտ կանխատեսվող  ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար:

Տրամադրվում է տնտեսավարողներին՝ ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

✔️ ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանության համար:

Շահառուներին տրամադրվում է միանվագ դրամաշնորհ:

 Շահառու հանդիսանում են այն տնտեսավարողները (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որոնք 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

✔️ ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար: Գործունեության ոլորտները՝ Մշակող արդյունաբերություն, Կացության և հանրային սննդի կազմակերպում, Փոխադրումներ և պահեստային տնտեսություն, Զբոսաշրջային ծառայություններ և Սպասարկման այլ ծառայություններ։

Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով։

Մանրամասները տես կից հավելվածներով.

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառում: 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառում: 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառում: 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառում: 

Թվով չորրորդ միջոցառումը վերաբերվում է սոցիալական աջակցությանը և այն վերապահվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Չորրորդ միջոցառումը տե՛ս հետևյալ հավելվածով: