ՀՐԱՏԱՊ ՈՐՈՇՈՒՄ
ԹԵՐԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒՄԸ, ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ,
ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ՝ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ
Արտակարգ դրության պայմաններում պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 14 որոշման հավելվածի 2-րդ կետը լրացվել է ևս մի քանի ենթակետերով, որոնք ունեն հանրային կարևորություն:
Նշենք, որ նախօրեին՝ մարտի 24-ին ,,Գործընթաց,, թերթը հեռախոսակապ էր հաստատել պարետի գրասենյակի, ապա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության իրավասուների հետ՝ հայտնելով նկատառում առ այն, որ պարետի մարտի 24-ի որոշումից, որով սահմանվել են բացառիկ թույլատրելի գործունեության տեսակները, դուրս են մնացել մամուլին առնչվող դասակարգիչները, մասնավորապես՝ J58.13-ը՝ թերթերի հրատարակության և C18.11 դասակարգիչը՝ թերթերի տպագրության:
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր առաջարկն ընդունվել է և ընդգրկվել պարետի լրացված որոշման մեջ, որում նաև ներառվել են այլ հանրային նշանակության գործունեության տեսակներ:
Առավել մանրամասն տե՛ս պարետի 25 մարտի 2020 N 17 լրացված որոշման մեջ:
Իրինա Դանիելյան