ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՆԵՐՍԻՑ, ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԸ՝ ԴՐՍԻ՞Ց
<<Ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ՝ ընտրական տուրիզմ>>,- հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ՝ հրավիրելով արտերկրում ապրողներին Հայաստան՝ մասնակցելու ՀՀ ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու հանրաքվեին: Այս կոչը մի կողմից հաստատում է իշխանության նախազգացումը շատերի համար անհետաքրքիր այդ հանրաքվեին ցածր մասնակցության կանխատեսումով, որի համար փորձում են գլխաքանակ ապահովել, մյուս կողմից՝ հանրաքվեն մատուցվում է՝ որպես ընտրական տուրիզմի <<վիզա>>:
Երբևէ չլսված տուրիզմի այս տեսակն իրականում քաղաքական հորինվածք է՝ քողարկելու այն իրականությունը, որ իշխանությունն առավելապես սպասարկելով իր, ոչ թե հանրային օրակարգը, չունի բավարար աջակիցներ և ստիպված է ապավինել տարբեր պատճառներով երկրից արտագաղթածներին…
Մի՞թե <<հեղափոխականներին>> դեռ պետք է ուսուցանել, թե ինչ ասել է հանրաքվե, որ այն կոչված է հանրային կարծիքի հարցում անելու նրանցից, ովքեր ապրում ու գործում են տվյալ երկրում, վճարում հարկեր, սնում իշխանությանը, այն հանրության համար է, որի վրա տարածվելու են կամ ազդելու են ընդունվող և ընդունվելիք որոշումները, ոչ թե մի քանի օրական տուրիստների, որոնք միշտ ապրել են ու շարունակելու են ապրել արտերկրում: Նրանց թվում են, օրինակ, Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը և նրանց պես մի շարք այլ տուրիստներ, որոնք բեմական ակտիվություն դրսևորեցին <<հեղափոխության>> օրերին, սակայն Հայաստանը նրանց համար մնաց՝ ոչ մշտական բնակության վայր, այլ քաղաքական անկայունության պայմաններում տուրիստական ժամանցի վայր…
Հոդվածն ամբողջությամբ տե՛ս <<Գործընթաց>> թերթի 29.02.2020թ. N272 համարում: