ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Նոր Ազգային ժողովը նախորդից չի տարբերվում
12.03.2020 00:02

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉՈՒՆԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՌԵԺԻՄ

Երբ Ազգային Ժողովի բակը 2018թ. վերջին ԱԺ ընտրությունից առաջ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած աղմկոտ հավաքից հետո որոշվեց բացել, ենթադրվում էր, որ իբրև շարունական քայլ, ԱԺ անցած քաղաքական ուժերը չեն խորշի քաղաքացիների ընդունելություն անել այն ռեժիմով, ինչպես անում են ժողովրդի կողմից անմիջական ընտրվող այլ մարմինների, օրինակ, տեղական ինքնակառավարման օղակների ղեկավարները, ավագանու անդամները: Պատգամավորները, ստանալով բարձր աշխատավարձ, մտադիր չեն, սակայն, քաղաքացիներ ընդունել՝ սահմանելով ըստ օր ու ժամերի ռեժիմ, որի վերաբերյալ տեղեկությունը պետք է մշտապես հրապարակված լինի և անփոփոխ, ինչպես ՏԻՄ ու տարածքային մարմինների, որոշ նախարարների դեպքում է: Պատգամավորը, ներկայացնելով այս կամ այն մարզը, առավել ևս պարտավոր է քաղաքացիների ընդունելության սահմանված և հրապարակված, կանոնավոր, անփոփոխ ժամանակացույցով ռեժիմ ունենալ, քանզի նրան պետք է հնարավորություն ունենա նաև անմիջական դիմելու իր տարածքի բնակիչը, հետևապես հավասարաչափ իրազեկմամբ բոլոր բնակիչներին պետք է նախօրոք հայտնի լինի պատգամավորի ընդունելության օրն ու ժամը: Ի դեպ, պատգամավորը միակ պաշտոնյան է ՀՀ օրենսդրությամբ, որն ունի առաջնային մանդատ և ընտրվում է համապետական ընտրությամբ:

Թե ինչու՞ չունեն պատգամավորները քաղաքացիների ընդունելության ռեժիմ և ե՞րբ այն սահմանված կլինի, <<Գործընթաց>> թերթը փորձեց ճշտել Ազգային Ժողովում <<Իմ քայլը>> խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, որը համառորեն խուսափեց նշել, թե ո՞ր տեղեկատվական աղբյուրից քաղաքացիները կկարողանան իրազեկվել ըստ պատգամավորների՝ քաղաքացիների ընդունելության կանոնավոր ժամանակացույցի մասին: Նա խոստացավ, որ՝ երբ դրա մասին հայտնի լինի, պաշտոնական բոլոր աղբյուրներով կհաղորդեն:….

ԱԺ-ն՝ ի դեմս նախագահ, իշխող <<Իմ քայլը>> կուսակցության ներկայացուցիչ Արարատ Միրզոյանի, մինչ օրս չունի քաղաքացիների ընդունելության ռեժիմ: Ընդհանուր հաշվով այս գործելաոճը նախկին ԱԺ-ից հետո չի վերանայվել և շարունակվում է քար լռությունը, անտարբերությունը հաճախ ԱԺ Բաղրամյան մուտքում տարբեր խնդիրներով դիմել ցանկացող քաղաքացիների հանդեպ….

Ինչ վերաբերվում է ԱԺ բակին, պարզվեց հանրային մեծ հնչեղություն ստացած աղմկոտ հավաքի արդյունքում այն բացվել է ընդամենը զբոսանքի համար, որն էլ հետաքրքիր է հատուկենտ քաղաքացիների: Նրանք էլ շրջում են տեղի անվտանգության վերահսկողությամբ, որ չանցնեն ԱԺ այլ տարածքներ՝ հաղթահարելով դրված արգելապատնեշները: Պատգամավորներն էլ մեծամասամբ ԱԺ մտնում են ոչ թե Բաղրամյան պողոտայի կողմից, որի դեպքում ավելի հաճախ կարելի է հանդիպել քաղաքացիների, այլ Դեմիրճյան փողոցի կողմից:

Հոդվածն ամբողջությամբ տե՛ս <<Գործընթաց>> թերթի 26.03.2019թ. N252 համարում: