ԱԺ ընդդիմադիր ուժերը, գերադասելով ՀՀ պետական շահն իշխանությունից, վերահաստատել են իրենց մերժումն ալիևյան նախագծին /տեսանյութ/
Չհաշտվելով ՀՀ Ազգային Ժողովի վերջին ընտրությանը՝ հունիսի 7-ի արդյունքի հետ, որով ժողովրդի գերակշիռ մասը զրկել է իշխանությանը սահմանադրություն փոխելու իրավունքից, Փաշինյանն իր հետընտրական անելիքն է համարում հետևողական շարունակել Ալիևի պահանջների իրագործումը, տեղ-տեղ նաև նրանից առաջ անցնել: Նա երեկ՝ 23.11.2026թ.-ին, հրապարակել է Ալիևի ուզած սահմանադրությունը, որի նախաբանից դուրս է թողել Անկախության Հռչակագիրը՝ ընդունված հայ ժողովրդի 99 տոկոսի կողմից: Այն Սահմանադրությունից հանելը նշանակում է՝ արհամարհել ՀՀ քաղաքացիների 99 տոկոսի կամքը, վարել անկախության դեմ քարոզ, ինչը քրեորեն պատժելի է:
Փաշինյանը հայտարարելով, թե դրանով կանխում է Ղարաբաղի շարժումը, իրականում առերևույթ ադրբեջանամետ շահերի սպասարկմամբ՝ փորձում է այն փոխարինել ադրբեջանական շարժմամբ: Դրա մասին են փաստում մի քանի գործոններ.
ա/ Հրադադարի մասին նոյեմբերի 9-ի բազմակի խախտված և միակողմանի կատարվող ապօրինի կնքված թղթի պայմաններում Փաշինյանը, շրջանցում է դրա կետերից մեկի հիմքով՝ ՄԻԵԴ ակտերով պարտադիր բացման ենթակա Բերձորի միջանցքի հարցը, փոխարենը փորձում հրատապ ընթացք տալ քոչվոր ադրբեջանցիների շահերից բխող՝ դեպի Նախիջևան <<Թրիփփ ուղուն>>, որն անլեգալ նախագիծ է, քանի որ սահմանային կետերի համար չկա միջպետական պայմանագիր: Մասնակի սահմանազատմամբ այդ հարցը չի լուծվի, քանի որ պայմանագիր, ըստ փոխվարչապետ Գրիգորյանի, կարող են կնքել միայն ամբողջական սահմանազատման դեպքում: Եվ ուրեմն Փաշինյանի շահագրգռությունը՝ երեկվանից բացելու <<Թրիփփ ուղին>>, չի բխում ՀՀ պետական, ազգային անվտանգային շահերից, առավել ևս Սյունիքի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հարուցած արյունալի տեռորի պայմաններում, որը հիմք էր կասեցնելու այդ նախագիծը, ոչ թե հրատապ բացելու:
բ/ Հընթացս Փաշինյանի կողմից՝ ժողովրդի իշխանության յուրացմամբ, ինքնագլուխ հայտարարվել է, թե իբր Հայաստանը թևակոխում է 4-րդ Հանրապետություն, որով վտանգվում է հայ ժողովրդի օրինաչափ ընթացակարգով հիմնած ՀՀ 3-րդ Հանրապետությունը՝ հաստատված ՄԱԿ-ում միջազգային ճանաչմամբ:
գ/ Անգամ այն դեպքում, երբ թշնամին հայտարարեց, որ սահմանազատումն արվելու է հյուսիսից հարավ, Փաշինյանն առաջ անցնելով՝ փորձեց զարգացնել իր բնորոշմամբ՝ Քյարքիի թեման, որի հանձնումն Իսրայելի դաշնակից Ադրբեջանին, այն էլ ներկա գեոքաղաքական պայմաններում կհանգեցնի աղետալի հետևանքների ոչ միայն Հայաստանի համար, այլև Իրանի:
Այս թվարկումը շարունակելի է, բայց դառնանք Փաշինյանի երեկ հրապարակած՝ Ալիևի ուզած նախագծին: Դրա մասով Փաշինյանն ակնկալում է ընդդիմությունից 6 քվե, իսկ ԱԺ ընդդիմադիր ուժերը, գերադասելով ՀՀ պետական, ազգային շահը իշխանական աթոռներից, վերահաստատել են ալիևյան նախագծին իրենց մերժումը: Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը երեկ՝ 23.11.2026թ. տեսանյութ է հրապարակել՝ <<Թույլ չենք տա, որ Ալիևի պարտադրած սահմանադրությունն ընդունվի>> վերտառությամբ: Փաշինյանի կողմից Ալիևի ուզած նախագիծը հրապարակելու նույն օրը՝ 23.11.2026թ.-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հղում է արել ՍԴ որոշմանը և նախաստորագրված ,,խաղաղության,, թղթին՝ հաստատելով, որ հիմնազուրկ է Փաշինյանի ադրբեջանամետ պնդումը՝ Մայր օրենքից Անկախության հռչակագիրը հանելու առումով: Նա կրկին շեշտել է, որ հունիսի 7-ին հայ ժողովրդի գերակշիռ մասը դեմ է քվեարկել նաև այդ թեմայի շուրջ Փաշինյանի նախընտրական քարոզին: