ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲԱՔՎԻ ԿԱՄՔՆ Է՝ ԲԱՆՏԵԼՈՎ ՀԱՅ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ՝ ՍՏԻՊԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՑ
05.11.2026 19:35

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //    

Ազգային համախմբում ՀՀ ընդդիմության շուրջ: Փաշինյանը շտապում է Թուրքիա, Էրդողանը՝ Բաքու
ՔՊ խմբակն ԱԺ-ում ծեծկռտուք սադրելուց հետո կրկին մաշված գործիքին է դիմել՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ կալանքի՝ հերթական անգամ նրան տեղափոխելով մեկուսարան, այն դեպքում, երբ նա արդեն տնային կալանքի մեջ էր: Ըստ փաստաբանների՝ դա դուրս է գործող իրավական պրակտիկայի և օրենսդրական նորմերից և հերթական ապօրինությունն է:
Քննչական կոմիտեն, որի ղեկավար Արթուր Պողոսյանն օրերս ԱԺ-ում հանդես էր եկել ադրբեջանցի տեռորիստի իրավապաշտպանի դերում՝ ընդդեմ սահմանապահ հայ կնոջ իրավունքների, որը մի շարք հրազենային վնասվածքներով դեռ հոսպիտալացված է, կարիք ունի մի շարք վիրահատությունների, հետապնդում է հարուցել Սամվել Կարապետյանին վերագրվող ենթադրյալ գործի շրջանակում ևս 36 անձի նկատմամբ: 
Սա, կարծես, կրկնօրինակված գործելաոճ է Թուրքիայից, որն իր քոչվոր բարեկամ Ադրբեջանի հետ ներկայացնում է ռեգիոնի ջունգլիները: Մինչդեռ Փաշինյանի համար այս ցեղախմբերի ղեկավարները, կարծես, կրկնօրինակելի կուռքեր են: Բանտելով հայ ընդդիմադիրներին՝ ՔՊ խմբակը փորձում է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել իր իսկ ընդունած Անկախության հռչակագրից, քանզի փոփոխման առաջադրելիք Սահմանադրության նախագծից մտադիր է հանել Հռչակագիրն՝ այն արժեզրկելու միտմամբ:
Հայաստանում ծավալվում է համազգային համախմբում՝ ի պաշտպանություն մեր երկրի իրական անկախության, իսկ Փաշինյանը հայտնել է, որ նախատեսում է այցելել Թուրքիա՝ իբր նոյեմբերի 9-20-ն այնտեղ կայանալիք համաժողովին: Այս ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նոյեմբերի 8-ին Ադրբեջան այցելելու իր ծրագրերի մասին, ըստ երևույթին այնտեղ համատեղ նշելու համար հայկական հինավուրց բնօրրան Արցախի բռնազավթումը 2020թ. նոյեմբերի 8-9-ին: Դրան Բաքուն չէր հասնի առանց Իսրայելի, որի դեմ պատերազմից Թուրքիան վախեցավ: Էրդողանի կնոջ գլխաշորն էլ՝ հիջաբն արժեզրկելու փորձ արեց Ալիևը՝ վերջերս հիջաբ կրողների ու նրանց աջակիցների դեմ ծավալած  շարժմամբ: Դրանից հետո Էրդողանի այցը Բաքու կարող է նրա հանդեպ խորացնել անհարգանքն իսլամական աշխարհում:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում