«Երբ, որ կառավարությունը բերում է սահմանադրության նախագիծ, քվեարկությամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթե չի անցնում, դրան հետևում է խորհրդարանական ընտրություն…»,- նշել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, այս մասին ավելի վաղ նշել էր նաև Նիկոլ Փաշինյանը:
Սրանով ՔՊ-ն վերահաստատեց, որ իշխանության է եկել Ալիևի կամքը կատարելու, այդ թվում՝ նրան հաճո սահմանադրական փոփոխության մասով, որի իրագործումն ուղիղ կապում է իշխանությանն իր մնալ-չմնալու հետ, իսկ իրականում ժողովուրդն արդեն մերժել է «ալիևյան» թելադրանքը և ընտրության մասնակիցների 51 տոկոսը չի քվեարկել ՔՊ-ի օգտին: Հունիսի 7-ին, հասկանալով ժողովրդի գերակշիռ մասի անվստահությունն իր հանդեպ, ՔՊ-ն վախեցավ գնալ ընտրության 2-րդ փուլ, հիմա անցել է անիմաստ քայլերի՝ բանտելով ընդդիմադիր ղեկավարներին, ինչն ավելի է ամրապնդում հանրային անվստահությունն իշխանության հանդեպ:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում