ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓՈՐՁՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ
02.11.2026 23:07

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

ԱԼԻԵՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵՐԺԵԼ Է ՀՈՒՆԻՍԻՆ, ՇԱՔԻԻ ՏԵՌՈՐԸ ՎՐԵԺԻ ՄԻ ԴՐՎԱԳ ԷՐ
Այսպիսով Փաշինյանի առաջարկը ՀՀ Սահմանադրությունից Անկախության Հռչակագիրը հանելու, այդկերպ այն արժեզրկելու նպատակ հետապնդող նախագծի շուրջ ԱԺ ընդդիմադիր ուժերը մերժել են: «Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի աննախադեպ ճնշումները, վարչական ռեսուրսի կիրառումը՝ չենք կարող համաձայնել մի պրոցեսի, որի ելքն արդեն տեսնում ենք»,-հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանն՝ ընդգծելով, որ ԱԺ հունիսյան ընտրարդյունքով հայ ժողովուրդն առնվազն ընտրության մասնակիցների 51 տոկոսով մերժել է «ալիևյան» Սահմանադրության նախագիծը՝ ակնկալելով արգելափակել սահմանադրության նոր նախագիծը և թույլ չտալ, որ այն դրվի հանրաքվեի։
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, եթե կասեցնի «ալիևյան»  Սահմանադրության ընդունման գործընթացն, ասել է. «Դա իրականում պետական հեղաշրջման մասին հայտարարություն է։ Նա խոսում է Հայաստանի օրենքների դեմ, որովհետև օրենսդրության համաձայն Ազգային ժողովի պատգամավորների վրա ճնշման միջոցով քվեարկությունը չի կարող լեգիտիմ լինել»։ Նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ հավելել է, որ Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից: 
Ավելի վաղ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն՝ ի դեմս Նարեկ Կարապետյանի ևս մերժել է Փաշինյանի առաջարկելիք «ալիևյան» Սահմանադրության փոփոխությունը՝ նշելով՝ «Ալիևը չի կարող որոշել մեր Սահմանադրությունը...«Ուժեղ Հայաստան»-ը կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու պաշտպանվածությունն ու ևս մեկ անգամ ընդգծում, որ Հայաստանի համար խաղաղությունը պետք է լինի առանց զիջումների»։
Նշենք, որ մինչ օրս Փաշինյանը կամ նրա քաղաքացիական կին Աննան չեն այցելել ՀՀ Սիսիանի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի տեռորի հետևանքով տուժած սահմանապահ կնոջը՝ բազմաթիվ վնասվածքներ ստացած: Նրան այսօր այցելել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության պատգամավորներ Իրինա Յոլյանն ու Անուշ Միրզոյանը, հետաքրքրվել տուժած կնոջ առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում և իրենց աջակցությունը հայտնել նրան ու իր ընտանիքի անդամներին...
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում