ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔՊ-ԱԿԱՆ ՎԱՀԱԳՆԸ՝ ՆԱԽՕՐԵԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՋԱՐԴԱՐԱՐ ՄԱՏՈՒՑԱԾ, ԱԺ-ՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔԻՆ «ՀՐԱԺԱՐՎԵԼ» Է ԱԹՈՌԻՑ
29.10.2026 20:57

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

ՎԵՃԸ ՍԱԴՐԵԼ Է ՉԱԽՈՅԱՆԸ, ՔՊ-Ն ՈՒԺԳԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏԱՑԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Որքան Ալիևն արագացնում է սահմանադրական հանրաքվեի մասով ՔՊ-ին հեռավար  փոխանցած պահանջները, դրանում տապալվելու հավանականությունը գիտակցող ՔՊ-ն ավելի հաճախ է հիշում, որ ԱԺ վերջին ընտրությանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն, և հայ ժողովրդից վրեժը փորձում է լուծել ընդդիմության դեմ ԱԺ-ում ծեծկռտուք սադրելով: Եվ եթե այլ նման դեպքերում պետք է հաղորդում տրվեր վեճ սադրողի և ԱԺ-ում ծեծ խրախուսող վարչապետի և այլ անձանց դեմ, ԱԺ նախագահը կրկին ՊՊԾ-ին է կանչել ԱԺ դահլիճ, ՊՊԾ-ին, որը հանդիսանում է այլ զորք, այսինքն՝ զորք են ներգրավվել քաղաքական հաշիվների մեջ: ԱԺ դահլիճից վեճը հետո տեղափոխվել է ԱԺ միջանցք, որտեղ ՊՊԾ-ն պատ է կազմել՝ մի կերպ կանխելու ծեծկռտուքը: Նշենք, որ տարածված տեսանյութերից ակնհայտ է, որ ծեծկռտուքը սադրել է ՔՊ-ական Տարոն Չախոյանը, հետո իրեն են միացել ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, Նարեկ Բաբայանը, Արթուր Հովհաննիսյանը, Ռոման Համբարձումյանը և այլ ՔՊ-ականներ՝ հընթացս հայհոյանքներով բորբոքելով վեճը: Ընդդիմությունը կուլ չի տվել վիրավորանքները, ուժգին պատասխան է տվել:
Ուշագրավ է, որ նախօրեին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, երբ ընդդիմությունը շրջանցել և հարց չէր ուղղել Փաշինյանին՝ այդկերպ նրան թողնելով «լուսանցքում», ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, փորձելով դա յուրովի մեկնաբանել՝ իբր Փաշինյանը «ջարդել» է ընդդիմությանն, այդկերպ ըստ էության նրան մատուցել է՝ որպես ջարդարար: Բացառված չէ, որ դրանով Ալեքսանյանը նախապես ակնարկել է նաև հաջորդ օրն ընդդիմության դեմ սադրանքի ու ծեծկռտուքի մասին: Նշենք, որ դրա ընթացքում ինքը՝  Վահագն Ալեքսանյանն այնքան  հեռուն է գնացել, որ կարմիր աթոռ է նետել ընդդիմության կողմ, ինչը կարելի է նաև մեկնաբանել՝ որպես աթոռից ոչ պաշտոնական «հրաժարում»: ՔՊ-ն տխուր սպասումներ ունի «ալիևյան հանրաքվեից»: Դրա բացասական արդյունքի դեպքում, ոչ միայն Վահագնն, այլև ՔՊ-ն՝ ի դեմս Փաշինյանի ողջ կազմով է ստիպված լինելու հրաժարվել աթոռից…
«Ալիևյան օմոնը Հայաստանի խորհրդարանում»-այսպես է բնորոշել տեղի ունեցած միջադեպը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ հավելելով. «Փաշինյանը` տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, տեսնելով, որ զանգվածային ձերբակալությունները, սարքած գործերը ոչ մի ազդեցություն չեն ունենում, որոշել է կոտրել ընդդիմադիրներին հենց Ազգային Ժողովում ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ…»: Անդրադառնալով Փաշինյանի գրառմանը, Զուրաբյանը նշել է. «Այ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քոթակել, դու սուս-փուս կուլ ես տվել: Հիմա փոխանակ դատապարտեիր բռնությունը խորհրդարանում, ախրաննիկների հետևում պատսպարված` մի հատ էլ հիանում ես ժողովրդավարական ազատությունների վրա քո խունվեյբինների գործած հարձակումով: Տո լավ էլ ուժեղ իրենց պահեցին, հաստատ քեզնից հազարապատիկ»:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում