Իշխանությունը խոչընդոտում է, որ փոփոխությունները չհասնեն Ստեփանավան, թույլ չենք տալու.«Ուժեղ Հայաստան»
ՀՀ պետական բյուջեն կամայաբար տնօրինող վարչապետ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում իր վարչախմբով որոշել է հերթական «կաշառքը» ելքագրել՝ լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ իբր իր աշխատակազմին հատկացնելու։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամն, իբր նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումների, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝ պետկառույցների ու տարածքների պայմանների բարելավմանը։ Միաժամանակ, առաջարկվում է պետբյուջեով հասարակական կազմակերպություններին աջակցելու համար նախատեսված 41 մլն 813 հազար դրամը վերաբաշխել և ուղղել վարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին։
ՀՀ պետբյուջեն անձնական «գրպանի» տեղ օգտագործող օրվա իշխանությունը միաժամանակ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից հաշված ժամեր առաջ ձերբակալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին, ինչը ծանոթ ձեռագիր է՝ հերթական անգամ քաղաքական նկատառումներով մեկուսացնելու մրցապայքարից ընդդիմադիր գործչին:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ դա չի կանգնեցնի երկրում փոփոխություններ իրականացնելու իրենց վճռականությունն, իսկ իշխանության ենթակա օղակների տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու ընտրողներին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ նախընտրական քարոզչությունը կազմակերպելու նպատակով օգտագործվում են ֆինանսական միջոցներ, ինչի վերաբերյալ թափանցիկ հաշվետվություններ են ներկայացրել ընտրական հանձնաժողով: Շեշտում են, որ հերթական անգամ ականատես են լինում նույն հակաժողովրդավարական գործելաոճին, որի համար եվրոպական կառույցները քննադատեցին Փաշինյանի իշխանությանը հունիսյան համապետական ընտրություններից հետո։ ՔՊ-ական իշխանությունն իր այս գործելաոճով հերթական անգամ փորձում է արատավորել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համբավը և արդարացնել իր՝ վրա հասնող պարտությունը: Այս գործելաոճը փաստում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է` առանց արհեստական միջամտությունների արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել: Ստեփանավանցիներին իրազեկում են, որ իշխանությունն այսկերպ փորձում է թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում