ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈւԹՅԱՆԸ ՄՈԼՈՐԵՑՆԵԼՈւ ԲԱՔՎԻ ՆԵՆԳՈւԹՅՈւՆԸ
21.10.2026 20:57

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //   

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ ՎԿԱՅՈՂ ԼՈւՍԱՆԿԱՐԸ ՑՈւՑԱԴՐԵԼ ԵՆ «ԽՈՋԱԼՈւԻ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆ» ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ՆԵՐՔՈ
2019 թ.-ի փետրվարին Ադրբեջանի դեսպանատան կողմից Թեհրանում կազմակերպվէլ էր լուսանկարչական ցուցահանդես: Այն իբր նվիրված էր «Խոջալուի ցեղասպանություն» հորինվածքին: «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նշմամբ՝ Հայոց ցեղասպանության մասին վկայող լուսանկարը ցուցադրվել էր որպես Խոջալուի հորինված ցեղասպանության վկայություն: Լուսանկարի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն իրականում պատկերում է Հայոց ցեղասպանության տարիներին հայերի բռնի տեղահանությունը դեպի Սիրիայի Հալեպ քաղաք: Ավելին՝ լուսանկարի բնօրինակը պահպանվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հավաքածուում:  Ըստ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի՝ մտացածին «ցեղասպանության» այսպես կոչված ապացույցների սակավության պատճառով ադրբեջանական կողմը ստիպված է եղել դիմել նման նենգ քայլի՝ նպատակ հետապնդելով մոլորեցնել միջազգային հանրությանը:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում