Ուկրաինայում և Իրանում ծավալված հակամարտություններն էապես ազդել են ԵՄ տնտեսության վրա
Իրանում պատերազմը, որը սկսել են ԱՄՆ-ը և Իսրայելը, Եվրամիության համար արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ԵՄ գագաթնաժողովին:
Նա նաև նշել է, որ Ուկրաինայում և Իրանում ծավալված «անօրինական և անհիմն» հակամարտությունները հանգեցրել են գների բարձրացման ամբողջ Եվրոպայի մայրցամաքում: Աճում է ապրուստի գինն՝ անդրադառնալով եվրոպացիների գնողունակության, ձեռնարկությունների և արդյունաբերական ճյուղերի մրցունակության վրա:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում