ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՇԱՔԻԻ ԴԵՊՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԹՐԻՓՓ ԾՐԱԳԻՐԸ
06.10.2026 21:54

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //   

ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՏԵՌՈՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ, ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ…ԱԺ-ՈՒՄ ՔՊ-Ի ՍԱԴՐԻՉ ԾԵԾԿՌՏՈՒՔԸ՝ ՓՈՐՁ ՇԵՂԵԼՈՒ ԹԵՄԱՆ
Այսօր Ազգային Ժողովում ՔՊ-ի կողմից հերթական ծեծկռտուքն է սադրվել ընդդիմության դեմ, որը մտադիր է նախաձեռնել քննիչ հանձնաժողով՝ պարզելու ՀՀ Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինյալի տեռորը հայ ընտանիքի դեմ: Այդ արյունալի միջադեպի ժամանակ բազմազավակ հայ կինն՝ Անի Ավետիսյանը, պաշտպանելով իր անչափահաս երեխաներին, արյունալի հերոսամարտ է մղել ադրբեջանցի զինյալ տեռորիստի դեմ՝ ստանալով ծանր վնասվածքներ: Ըստ որոշ լուրերի՝ նա դեռ մի քանի անգամ պետք է վիրահատվի:
Նշենք, որ տեղի ունեցածը փաստացի դիվերսիա է, քանի որ ՀՀ պաշտոնական իրավասու օղակները տեղյակ լինելով օտար զինյալների Հայաստան հնարավոր զինված ներխուժման  մասին, պաշտոնական որևէ հաղորդագրությամբ չեն տեղեկացրել այդ մասին ՀՀ քաղաքացիներին, ինչը ՀՀ պաշտպանական միջոցառումների թիվ 1 բաղադրիչն է՝ իրազեկելը, որ մարդիկ պաշտպանված լինեն: Մինչդեռ այդ տեղեկատվությունը ՀՀ մի խումբ պաշտոնատար անձանց տիրապետման ներքո է եղել մի քանի օր շարունակ, բայց հանցավոր լռությամբ փորձել են գտնել ադրբեջանցի զինյալին, որ ըստ երևույթին անաղմուկ հանձնեն Բաքվին՝ առանց որևէ գերի հետ բերելու, քանզի այդ մասին, ինչպես Փաշինյանն է հայտնել, ինքը փոխադարձ պայման ունի Ալիևի հետ:
Հենց այս հիմքով, օգտվելով առիթից, թշնամին դիմել է դիվերսիայի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու տուն զինված ներխուժմամբ տեռորի դիմել: Նրան հետո Փաշինյանից ողջ-առողջ ստանալու համար  Բաքուն սեպտեմբերի 29-ից նախապես շինծու քրեական գործ է հարուցել՝ իբր դասալիք ունի՝ դրա մասին նախապես հայտնելով ՀՀ վարչախմբին: Եվ եթե այլ նման դեպքերում, ՀՀ սահմանն ապօրինի հատած  հանցագործների մասին իրավապահները հաղորդում են և նրանց նկարները ցուցադրում ամենուր, Փաշինյանի հրաման կատարողները հանցավոր լռությամբ ժողովրդից քողարկել են ադրբեջանցի «մոլորյալ ոչխար»-ի՝ իրականում տեռորիստ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի տվյալները: Ըստ տարածված լուրերի՝ նրանից բացի, ևս 2 հոգու հնարավոր ներթափանցման մասին է նշվում, որոնք ևս իբր «մոլորյալ ոչխարներ» են, իրականում բացառված չէ դիվերսանտական խմբի ներխուժման փաստը: Մինչդեռ համաձայն օրենսդրության՝ ՀՀ իրավասու օղակները պարտավոր են նման դեպքում ոչ միայն իրազեկել քաղաքացիներին, այլև դա անել օպերատիվ բոլոր հնարավոր միջոցներով, ինչը չեն արել՝ հանգեցնելով ՀՀ քաղաքացիների համար արյունալի հետևանքների: Այս պահին ընդամենն աշխատանքից հեռացվել է ԱԱԾ փոխտնօրենը, մինչդեռ հանրությունը պահանջում է հրահանգիչների և «անգործունակ» պաշտոնյաների հրաժարականը:
Այս միջադեպը պահանջում է Փաշինյանի վարչախմբից՝ կասեցնել Թրիփփ ծրագիրը, քանզի այլևս ակնհայտ է, որ այդ բազմաճյուղ վտանգաշատ ծրագիրը չի կարող գործարկվել թշնամու տեռորի դեմ նման հանցավոր «անգործունակության>> պայմաններում:  Կարծես, սահմանին «ազատ վիզային ռեժիմ» է ադրբեջանցի զինյալ տեռորիստների համար, բայց Փաշինյանը «երդվել» է Ալիևին՝ գաղտնի պահել դա ժողովրդից: 
Այսօր Ազգային ժողովում չդիմանալով ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների բազմակողմ սուր քննադատությանը, ՔՊ-ն, որ ի վիճակի չեղավ ՀՀ քաղաքացուն տեռորիստից պաշտպանելու, եկեղեցու ներքին գործերին միջամտող հակասահմանադրական նախագիծ էր փորձում առաջ մղել, դիմել է սադրանք-ծեծկռտուքի՝ փորձելով  շեղել հանրային կարևորության թեման…Ըստ պաշտոնական լուրերի՝ ադրբեջանցի զինյալի դեմ մեղադրանք է առաջադրվել, բայց հանրային լայն շրջանակներ պահանջում են նրան դատապարտել որպես տեռորիստ՝ ցմահ: Նրա արտահանձնումն Ադրբեջանին՝ առանց գերիների ազատման, թույլ կտա Շաքիի միջադեպով քրեական գործն ընդլայնել պետական դավաճանության հոդվածով: 
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում