ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԻ 99,5%-Ի ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ Է, ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ
21.09.2026 20:30
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //
ՀՌՉԱԿԱԳՐԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ Է, ԲԽՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ Սեպտեմբերի 21-ի ՀՀ Անկախության 35-ամյակին ընդառաջ՝ ՀՀ Ազգային Ժողովում իշխանության 5-ամյա ծրագրի քննարկմանն՝ ի դեմս Փաշինյանի՝ նշվել էր հետևյալը. «Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության տեքստին՝ այն կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում…Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության Հռչակագրին՝ կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը»: Ապա հղում անելով ԱԺ վերջին՝ հունիսի 7-ի ընտրությանը, այն ձևախեղված մեկնաբանվել է՝ իբրև ժողովրդի կամք՝ իբր ՔՊ-ին իրավունք տվող Անկախության Հռչակագիրը հանելու Մայր օրենքից: Մինչդեռ անկախությանը վերաբերելի բոլոր հարցերով ժողովրդի կամքի արտահայտման միակ օրինաչափ ձևը հանրաքվեն է: Անկախության Հռչակագրին ժողովուրդը հանրաքվեով «կողմ» է քվեարկել 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին։ Ընտրական իրավունք ունեցողների 99,5%-ը քվեարկել է անկախության հռչակման օգտին՝ 95,4 % մասնակցության պարագայում։ Փաշինյանի ակնկալած հանրաքվեն՝ Հռչակագիրը Մայր օրենքից հանելու դրույթով, կայանալու դեպքում կպահանջի առնվազն 51 տոկոսի դրական հաստատումը, բայց ժողովուրդը «ոչ» կասի իշխանությանն, ինչպես նույն հունիսի 7-ին զրկեց 51 տոկոսից՝ դրանով իսկ լեգիտիմությունից…Ժողովուրդն առնվազն 51 տոկոսով «ոչ» ասաց այդ քարոզին, որ բխում էր հետադիմական «Բաքվի պլատֆորմից»՝ հրապարակված դեռ 1990-ականներին… ՀՀ Անկախության Հռչակագիրը Մայր օրենքից հանելում շահագրգիռ Փաշինյանը, հընթացս նաև տերմինների խեղաթյուրմամբ հայտարարել է, թե իբր ՀՀ-ն թևակոխում է 4-րդ Հանրապետություն: Սա վտանգում է մեր անկախ պետականության հիմնասյուները՝ օբյեկտիվորեն կանխատեսելի դարձնելով՝ Ղարաբաղյան շարժման փոխարինումն ադրբեջանական շարժմամբ: Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 410 համարում