ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Պատկերացրեք՝ մեկի ծննդյան վկայականը լինի կոնֆլիկտածին»
21.09.2026 17:56
       ՔԱՂԱՔԱԿԱՆ  //   
Արամ Վարդևանյանն անհեթեթ է անվանել Փաշինյանի բնորոշումն  Անկախության հռչակագրին՝ իբրև «կոնֆլիկտածին»...
Անդրադառնալով Փաշինյանի կողմից պարբերաբար Հայաստանի Անկախության հռչակագրին՝ իբրև 
«կոնֆլիկտածին» բնորոշելուն, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը «ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով քննարկմանը Հռչակագիրը համեմատել է մարդու ծննդյան վկայականի հետ՝ նշելով. «Պատկերացրեք՝ մեկի ծննդյան վկայականը լինի կոնֆլիկտածին։ Այն փաստաթուղթը, որտեղ գրված է ձեր ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, ազգանունը, հայրանունը։ Աբսուրդ է թվում, բայց մենք այսօր հենց այդ իրականության մեջ ենք ապրում»,- ասել է նա։
ԱԺ փոխխոսնակը շեշտել է, որ այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ անգամ «համազգային նպատակ» ձևակերպումն է ընկալվում որպես խնդիր։ Նա վերահաստատել է, որ միջազգային պրակտիկայում պետությունները, որպես կանոն, իրենց անկախության հռչակագրերը պետականության հիմնարար փաստաթղթեր և որպես հաջորդ սերունդներին փոխանցված պատգամ են դիտարկում։