ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Փաշինյանին մրցանակ տվողը թուրք Սերաբ Գյուլերն է․․․»
21.09.2026 17:56

     ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

Բացահայտում «Նոր ուժի» անդամ Հակոբ Կարապետյանից

«Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ շնորհելու արարողության մեջ, բացի ամսաթվի սիմվոլիզմից, մեկ այլ ուշագրավ դրվագ կա․ մրցանակը նրան է հանձնել Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ (Staatsministerin) Սերապ Գյուլերը։ Ո՞վ է Սերապ Գյուլերը։ Նա քաղաքական գործիչ է աջ-կենտրոնամետ ՔԴՄ կուսակցությունից, ծնվել է թուրք ներգաղթյալների ընտանիքում։ Իր գրեթե քսանամյա քաղաքական, այդ թվում՝ պատգամավորական կարիերայի ընթացքում տիկին Գյուլերը հաջողացրել է որեւէ դիրքորոշում չարտահայտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ (ո՛չ ժխտողական, ո՛չ էլ դատապարտող), թեպետ նրա ակտիվ քաղաքական գործունեության ընթացքում գերմանական խորհրդարանը ընդունել է Մեծ Եղեռնը ճանաչող ու դատապարտող բանաձեւ (2016): Համաձայն Բունդեսթագի մոնիթորինգով զբաղվող Abgeordnetenwatch ռեսուրսի, պատգամավոր Սերապ Գյուլերին երկու անգամ՝ 2021 եւ 2022 թվականներին հարցրել են՝ ինչպես է նա վերաբերում Հայոց ցեղասպանության ժխտմանը Գերմանիայում, մասնավորապես՝ նրա ազգական Բեհադդին Կայայի ժխտողական գործունեությանը։ Պատգամավոր Գյուլերը հարցադրմանը չի պատասխանել»,-գրել է «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության անդամ Հակոբ Կարապետյանը: