«Մեր հողերը հետ բերելու ծրագիր ունենք՝ ոչ պատերազմով…Իսկ ՀԷՑ-ը չի վաճառվում…». «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյան
«Տիգրանաշենի մասով մեր դիրքորոշումը հայտնել է Նարեկ Կարապետյանը: Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապօրինի գույք» ու հանձնել, մենք դա չենք թողնելու...Մենք հիմա մշակում ենք լուրջ ծրագրեր, որ այդ գոտին դարձնենք տուրիստական կենտրոն, տարբեր արտադրություններ ունենանք այնտեղ, որ ժողովուրդն իր հայրենիքից դուրս չգա…Տիգրանաշենը, որ թողնենք, քանի՜ հարյուր հազար ադրբեջանցիներ կգան այդտեղ ապրելու….Ես շատ հեշտ կլուծեի այդ հարցը. նախընտրական շրջանում, ասում էի, Փաշինյանը չլսեց ինձ. փոխանակ գա, խնդրի, որ օգնենք իրեն...Մենք սահմանազատման ծրագիր չունենք, մենք մեր հողերը հետ բերելու ծրագիր ունենք՝ ոչ պատերազմով»,-դատական նիստից առաջ, սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում, ասել է ապօրինի կալանքի մեջ պահվող, ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: «Երբ ուզենք՝ մարդկանց կհանենք փողոց, բայց հանենք, որ ի՞նչ անենք...»,-շարունակելով խոսքը՝ նշել է Սամվել Կարապետյանը: Ապա` գերիներին վերաբերվող հարցով հավելել է. «Շատ արագ հետ կբերեինք գերիներին՝ մեր հնարավորություններով, ինչը որ Փաշինյանը չունի»:
Անդրադառնալով ՀԷՑ-ին վերաբերվող հարցին` նա նշել է. «Իրենք չեն կարողանալու վաճառել ՀԵՑ-ը, հասկացել են, որ չեն կարող կառավարել ՀԷՑ-ը, արդեն ցնցումների մեջ ընկած, ինչ-որ մարդիկ են ման գալիս, պետք է կարողանան վերցնել, որ վաճառեն: Մենք կարող ենք վաճառել, բայց մենք չենք վաճառելու: ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական սեփականատիրոջը»,-հայտարարել է ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Նշենք, որ Կարապետյանի դեմ քաղաքական հետապնդման և նրան ապօրինի կալանավորելու ֆոնին` ՀՀ իշխանությունները նախաձեռնել էին ՀԷՑ-ը սեփականատիրոջից «խլելու» քայլեր, այն դեպքում, երբ հանրային գերակա շահը պահանջում էր հետևողական քայլերի ձեռնարկում ՀՀ անունից միջազգային դատական հայցերով՝ հետ բերելու տեռորիստական Ադրբեջանի ապօրինի տիրապետումից՝ հարյուր հազարավոր հայերին օրինական պատկանող գույքերը, որոնք զավթվել կամ դավաճանաբար հանձնվել են թշնամուն՝ Արցախում էթնիկ զտման և ՀՀ ինքնիշխան տարածքի զավթման հետևանքով՝ դատապարտված առաջադեմ երկրների կողմից…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում