ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
24034 ԱՐՑԱԽՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ «ԽՐԱՄԱՏՈՎ» ԱՆՑԱՎ ՔՊ-Ի ՕՐՈՔ
31.08.2026 20:37
ԿՐԹԱԿԱՆ //
ՀԻՄԱ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՓԱԿԵԼ ՄՈՏ 229 ԴՊՐՈՑ, ԱՅԼ ՏԵՂԵՐՈՒՄ ՆՈՐԸ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԽՈՍՏՄԱՄԲ, ԻՆՉԸ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՇԻԱՑՈՒՄ Է... Անդրադառնալով ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի կողմից սահմանամերձ դպրոցների փակման մասով ելույթին, թե երեխաներին խրամատներ եք տանում, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ԱԺ նոր գումարման 1-ին նստաշրջանում հիշեցրել է. «Ձեր քաղաքական ուժի վարած ձախողակ քաղաքականության արդյունքում Արցախի 24034 դպրոցականներ անցան պատերազմի մղձավանջի միջով, 220 դպրոց, 6 մասնագիտական ուսումնական հաստատություն, 5 բուհ, 51 մանկապարտեզ հանձնվեց թշնամուն Արցախում»: Հիմա Հայաստանում ահազանգեր են հնչում մոտ 229 դպրոցի փակման, որի շրջանակում նախատեսվում է փակել գործող դպրոցները, փոխարենը՝ մեկ այլ տեղ նորը կառուցելու, ինչը բյուջեի միջոցների ակնհայտ փոշիացում է: Շարունակելով կրթական ոլորտի խնդիրների բարձրաձայնումը՝ Ղահրամանյանը նշել է. «Հետաքրքիր է նաև ուսումնասիրել ակադեմիական ազատության ինդեքսը, որը հաշվարկվում է Շվեդիայում և Գերմանիայում: Համաձայն դրա՝ Հայաստանում վերջին տարիներին անդադար նվազում է համալսարանների ինքնավարությունն ու ազատությունը, տեղի է ունենում կրթական հաստատությունների քաղաքականացում»… Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում