ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԴԱ
ԿԱ ԱՆՇՐՋԵԼԻ ՓԱՍՏ. ԲԱՔՈՒՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՈՐՑՐԵԼ Է ԼՂԻՄ-Ը՝ ԽՍՀՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՑ Ի ՎԵՐ
Օգոստոսի 23-ը ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման օրն է, նշվում է նաև որպես Պետական խորհրդանիշների օր: 36 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության գործընթացի համար հիմնարար այս փաստաթուղթը՝ ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նախորդ թեկնածու, ծնունդով արցախցի Արեգա Հովսեփյանի շուրջ ԱԺ-ում քննարկումն առիթ էր ՔՊ-ի համար հերթական անգամ շահարկելու Արցախի պատկանելիության հարցը, որի հայկական լինելու մասին ժխտումը հանցանք է պետության և ժողովրդի դեմ, շրջանցում է այն փաստը, որ միջազգայնորեն ճանաչված է ԼՂԻՄ-ի՝ ինքնավար ստատուսը, մերժվել է դրա ձուլումն Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերով: Ավելի վաղ «Գործընթաց» թերթի քաղաքագիտական վերլուծականներում հրապարակել էինք, որ Ադրբեջանն, անկախանալով ԽՍՀՄ-ից, վերջնականապես կորցրել է ԼՂԻՄ-ի նկատմամբ իրավունքները: ԼՂԻՄ-ն, ի հեճուկս Բաքվի և ԼՂ հարցի շահարկմամբ զբաղվող սուբյեկտների, անկախացել է՝ օպերատիվ ձեռնարկված գրագետ, իրավական լիարժեք քայլերի արդյունքում:
…Ակնհայտ է, որ ՔՊ-ն ճիշտ չի գնահատել իրավիճակը, հունիսի 7-ի ԱԺ ընտրությանը զրկվելով լեգիտիմությունից: Տեսնելով հետևանքը՝ նոր միայն խուսափել է գնալ ընտրության 2-րդ փուլ, քանզի արդեն իսկ կորցրած լինելով 10 մանդատ, հասկացել է, որ կզրկվի նաև մնացյալ աթոռներից: Ժողովրդի ուղերձը պարզ էր. «Ում հարմար չէ ՀՀ Անկախության հռչակագիրը, թո՛ղ հեռանա»:… Քաղաքակիրթ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է 1990-ականներին ինքնավար կարգավիճակով, ինչի մասին ոչ միայն պնդումներ են բազմիցս հնչել Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և այլ երկրների կողմից, ավելին՝ խորհրդարանական ճանաչման ակտեր են ընդունվել ոչ թե ինքնավարության, այլ անկախության ճանաչման մասով: Ադրբեջանի համար անհաղթահարելի է այն փաստը, որ աշխարհը չի ճանաչում Արցախի ձուլումն ու բռնակցումը Բաքվին:
Այս պատճառով է Բաքուն դուրս մղել ՄԱԿ բոլոր կառույցներն իր երկրից՝ սպառնալով դուրս գալ նաև եվրոպական բոլոր կառույցներից, ՌԴ-ի հետ էլ լարված են հարաբերությունները…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում