ՔԱՂԱՔԱԿԱՆ //
ԱԺ-ում, ի պատասխան ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի սադրիչ ելույթի, նշել է պատգամավոր Լևոն Քոչարյանը
«Աբսուրդը հասել է նրան, որ քիչ առաջ այստեղից ԱԺ փոխնախագահի աթոռը զբաղեցնող մարդը Բագրատ սրբազանի շինծու գործը համեմատեց Բեն Լադենի հետ։ Բեն Լադենի ահաբեկչությունից զոհվել է գրեթե 3000 մարդ, իսկ ՔՊ-ի վարած քաղաքականության պատճառով զոհվել է դրանից մոտ 2000-ով ավելի մարդ։ Բեն Լադենին սպանել, շպրտել են օվկիանոս՝ առանց գերեզման թողնելու, ՔՊ-ն մինչև հիմա իշխանության է»,-նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ արձագանքելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի սադրիչ ելույթի, որով նա Բագրատ սրբազանին համեմատել էր միջազգային ահաբեկչի հետ։