ՍՊՈՐՏ //
Առաջնությունն անցկացվում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) գերլարված և կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի Մուրադ Ալիևի նկատմամբ և անցել ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ: Հանդիպման ընթացքում Մխիթարյանը կարողացավ հաղթել 11:6 հաշվով: Առաջնությունն անցկացվում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։