ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՁԵՌԱՄԲ ԳՅՈՒՄՐՈՒ ՅՈԹ ՎԵՐՔՈՒՄ՝ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ, ՀԵՏՈ՝ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ
16.08.2026 21:22
ՀՈԳԵՎՈՐ //
Աղոթք՝ եկեղեցու անսասանության և ժողովրդի բարօրության համար Այսօր՝ օգոստոսի 16-ին, Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, հաջորդիվ՝ Խաղողօրհնեքի կարգ։ «Աղոթեցինք մեր երկրի խաղաղության, եկեղեցու անսասանության և ժողովրդի բարօրության համար»,-ասել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն՝ ընդգծելով իրենց ցանկությունը՝ տեսնել հզոր երկիր, բարօրության մեջ գտնվող ժողովուրդ և պայծառ եկեղեցի։ Նա Աստվածամոր բարեխոսությունն է հայցել ոչ միայն Գյումրու և Շիրակի, այլև ամբողջ Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության համար՝ հույս հայտնելով, որ մարդիկ կկարողանան տարբերակել բարին չարից և ընտրել բարին։ Սրբազանը խոսքն ավարտել է Աստվածամոր բարեխոսությանն ուղղված աղոթքով՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն հայ ժողովրդին։