ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ի՞նչ հիմքով է Բաքուն հայտնում, թե ադրբեջանցիք TRIPP շրջանակում ՀՀ տարածքում ազատ գործում են
12.08.2026 19:48

     ՀՐԱՏԱՊ  //    

Ալիևը հայտնել է իր սպասումներն ԱԷԿ-ի փակման ու էներգետիկ ճգնաժամի շուրջ. ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյան
«Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանցի մասնագետները TRIPP նախագծի շրջանակներում վերլուծություն են կատարել ՀՀ տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։ Ալիևից փաստորեն տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են՝ աշխատանքներ տանելով իրենց համար կարևորություն ներկայացնող հարցերի ուղղությամբ։
Ավելին, Ալիևը խոսել է հայկական ատոմակայանի փակումից հետո ՀՀ-ում սպասվող էներգետիկ ճգնաժամի մասին՝ ակնարկելով, որ իրենք պատրաստ են այս ուղղությամբ լրացուցիչ միջոցառումներ իրականացնել։ Փաստորեն, արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել են, հիմա էլ խոսում են իրենց կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին»,-գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: