ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հանրությունն ակնկալում է, որ նոր դատավորը դադարեցնի եկեղեցու գործերին միջամտությունը
12.08.2026 19:12
ՀՈԳԵՎՈՐ //
Կաթողիկոսի գործով նախորդ դատավորը հրաժարվեց խախտել Սահմանադրությունը, ինչպե՞ս կվարվի նոր դատավորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ առաջին նիստն անցած ուրբաթ ընդամենը 20 րոպե էր տևել, դատական գործընթացին դատավոր Հակոբ Մանուկանը հրաժարվել էր մասնակցել՝ շեշտելով փաստաբան Զոհրաբյանի հետ մասնագիտական հարաբերությունները, կարևորելով արդարադատության շահը: Փաստաբանական հանրույթը կարծիք է հայտնել, որ Կաթողիկոսի գործից հրաժարված դատավորը կարող էր այլ որոշում կայացնել՝ քննել գործն ու դադարեցնել Գարեգին Երկրորդի դեմ քրեական հետապնդումը: Այլևս անվիճելի փաստ է, որ Գարեգին Երկրորդին ու մյուսներին մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրության բացահայտ խախտմամբ, հրապարակել է իր պլանը՝ գահից հեռացնելու Կաթողիկոսին: Գործով նոր դատավոր է նշանակվել 3 տարվա փորձ ունեցող, 29-ամյա Սերժ Ռուշանյանը, կհետևի՞ նա իր նախորդի օրինակին, թե՞՝ ոչ, պարզ կդառնա առաջիկայում: Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են կարգալույծ Սարոյանի հետ կապված դատական ակտը չկատարելու համար: Մայր Աթոռը չի վերականգնել կարգալույծ արված Սարոյանին՝ հայտարարելով, որ այդօրինակ հարցերը դատարանի տիրույթում չեն, դա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում