ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԹՈՂՆԵԼՈՎ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ, ԱՐՑԱԽԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, ԱՆՑԵԼ ԵՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԴԱՏԵԼՈՒՆ
06.08.2026 20:19

      ԻՐԱՎԱԿԱՆ  //    

Վաղը ժողովրդի հետ ԱԺ 2 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը լինելու են Էջմիածնի դատարանի դիմաց, ժամը՝ 16:00-ին 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղը մասնակցելու են դատական առաջին նիստին: Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ 
«Ինձ թվում էր՝ իրենք ուշքի կգան, բայց դեռ շարունակում են…»,- նշել է ապօրինի կալանքի ներքո պահվող «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող քրեական խայտառակ գործընթացներին՝ դրանք որակելով որպես անընդունելի քայլ։ Նրա խոսքով՝ իշխանությունները շարունակում են մի գործընթաց, որը վնասում է ամբողջ հայությանը։ «Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու…Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, մեր հայրենակիցների հետ կլինենք Վաղարշապատում, ժամը՝ 16:00-ին Էջմիածնի դատարանի դիմաց»,-նշել է ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Ամոթով եմ ապրում, որ կորցրել ենք մեր հպարտության աղբյուր Արցախը, որ վաղը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և սրբազանների դատավարությունն է լինելու»,-ԱԺ իր ելույթում նշել է «Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նույն դաշինքի այլ պատգամավորներ ևս կոչ են արել՝ վաղը ժ. 16:00-ին լինել դատարանի դիմաց:
Նշենք, որ ԱԺ-ն նոր կազմով աշխատանքը սկսել է առանց Կաթողիկոսի օրհնության, նրա մեքենայի մուտքն արգելափակվել է ԱԺ-ում, քանի որ դրանից օրեր առաջ  ԱԺ նախագահի որոշմամբ փոխվել են ԱԺ տարածքում կանոնները՝ դրանից դուրս թողնելով  Կաթողիկոսին և Արցախի ղեկավարների ելումուտին վերաբերվող կարևոր դրույթները, կարծես, հենց այդ նպատակով էլ փոխվել էին կանոնները: ԱԺ 2 ընդդիմադիր ուժերի պատգամավորներն անձամբ էին գնացել Էջմիածին, ստացել Կաթողիկոսի օրհնությունը:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում