ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵՄ-ՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ԿԱՐԳԵԼՎԻ ՄԻՆՉԵՎ 13 Տ.-ՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՍՈՑՑԱՆՑԵՐ
06.08.2026 17:25

     ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ   //   

Փորձագետները հաստատել են, որ սոցցանցերը բացասաբար են ազդում անչափահասների վրա, ուստի Եվրահանձնաժողովն աշնանը կներկայացնի առաջարկ՝ սահմանափակելու երեխաների մուտքը սոցիալական ցանցեր:

Ըստ փորձագետների՝ երեխաներին անհրաժեշտ է ժամանակ անցկացնել իրական աշխարհում, ժամանակ՝ խաղալու, ընկերական կապեր հաստատելու, սխալներ թույլ տալու համար, ժամանակ՝ սեփական ինքնությունն ու անհատականությունը ձևավորելու, նախքան ալգորիթմը դա կանի նրանց  փոխարեն: Նրանք կոչ են անում սահմանափակել սոցիալական ցանցերը մինչև 13 տարեկան երեխաների համար ամբողջ Եվրոպայում: ԵՄ-ն օրենքը կընդունի մինչ տարեվերջ: