ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԻՆՉՈՒ՞ ՊԵՏՔ Է ՀԱՅ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՐՄԱՐՎԵՆ ԷԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ, 0-ԻՑ ՆՈՐ ՇՈՒԿԱ ՀԱՅԹԱՅԹԵՆ, ՀԱՆՈՒՆ ԶԵԼԵՆՍԿՈՒ՞
25.07.2026 18:18

      ՏՆՏԵՍԱԿԱՆ   //    

ՌԴ-Ի ՆՈՐ ԱՐԳԵԼՔԸ, ԵՄ-Ի ԽՈՒՍԱՓՈՒՄԸ ԼԻԱՐԺԵՔ ՀԱՏՈՒՑԵԼՈՒՑ, ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՉՀԱՍՆՈՂ ՀՀ ԲՅՈՒՋԵԻՑ ԵԼՔԱԳՐՈՒՄԸ… 
ՀՀ ոչ լեգիտիմ վարչապետ Ն. Փաշինյանը հուլիսի 10-29-ը պաշտոնապես գտնվում է արձակուրդում: Նախքան նրա արձակուրդը, հուլիսի 9-ի Կառավարության նիստում որոշվել է շուկաների դիվերսիֆիկացման նպատակով՝ իբր որպես աջակցություն, ՀՀ պետբյուջեից ելքագրել ընդհանուր առմամբ՝ 3 մլրդ 140 մլն դրամ: Մինչդեռ արտահանման խոչընդոտներից տուժած տնտեսվարողները հաստատում են, որ չեն ստացել որևէ փոխհատուցում: Ի դեպ, փոխհատուցման գումարները սահմանվել են որոշումն ընդունելու օրվա դրությամբ շուկայական գնից էականորեն ցածր…
Իրականում փոխհատուցման գումար պետք է ելքագրվեր ԵՄ բյուջեից, քանի որ արտահանման խնդիրը ծագել է ՌԴ-ի դեմ Երևանից հնչեցված սպառնալիքներից, որը թույլ էր տրվել ԵՄ թելադրանքով Ուկրաինան հավերժական պատերազմի թատերաբեմ սարքած Զելենսկուն: Հանուն նրա, որ ի դեմս Զելենսկու՝ ԵՄ-ն հետագայում ևս կարողանա սադրիչ ու պատերազմական սպառնալիքներ հնչեցնել Երևանից՝ ընդլայնելով Հայաստանի դեմ ՌԴ սահմանափակումները,  Փաշինյանն էական վնասներ կրող հայ արտահանողներին կոչ է արել՝ հարմարվել իրավիճակին, 0-յից նոր շուկա հայթայթել տնտեսապես 
 «դռնփակ» Արևմուտքում:
Նշենք, որ ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի նոր հաղորդման՝  հուլիսի 14-21-ը ստուգումներ են անցկացրել Հայաստանի կաթնամթերք վերամշակող այն ձեռնարկություններում, որոնք նախկինում ստացել էին Ռուսաստանին արտադրանք մատակարարելու թույլտվություն, արդյունքում  որոշել են արգելել հայկական կաթնամթերքի մուտքը ՌԴ: ՀՀ ՍԱՏՄ-ն սպասում է ՌԴ պնդումների ապացույցներին: Ռուսաստանը խնդիրը փոխկապակցել է նաև Հայաստանում 2019 թ.-ի պետական կառավարման «բարեփոխումների» հետևանքների հետ…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում