ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնողի մուտքը քր. գործով արգելակել չի ստացվի
24.07.2026 23:09

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //   

Ապարդյուն փորձեր՝ «Ուժեղ Հայաստան»-ի գործիչների դեմ 

«Հայաստանում վերջին ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելն արդեն իսկ հանցագործություն է: Ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրդ ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրի ապագան տեսնելն արդեն իսկ հանցագործություն է համարվում այսօր Հայաստանում»,-նշել է ԱԺ անցած ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդ Նարեկ Կարապետյանը: Ըստ Արամ Վարդևանյանի՝ Նարեկ Կարապետյանին վերագրվող ոչ մի նախադասություն և փաստ չկա գործի նյութերում: Գործը փորձել են շաղկապել  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, քաղբանտարկյալ Ալեքսան Ալեքսանյանի դեմ հարուցված վարույթի հետ, որի շրջանակում նա ապօրինի կալանավորվել է՝ իբր շուրջ 1400 քաղաքացու  աշխատանքի ընդունելու, վարձատրելու համար, որոնք մասնակցել են «Ուժեղ Հայաստան»-ի ու «Մեր ձևով»-ի կազմակերպած ցույցերին: Մինչդեռ սպառնալիքով հավաքների տանելու, փողերի լվացման որևէ փաստական տվյալ չկա:

Իշխանությունը ծանր է տանում այն փաստը, որ «Ուժեղ Հայաստանը» 29 պատգամավորով  խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, և փորձում է քր. գործերով, խափանման տարբեր միջոցներով խոչընդոտել նրանց առաջիկա աշխատանքը: Այս առնչությամբ Նարեկ Կարապետյանը նշել է. «Մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ՝ ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերից այն կողմում, քան այս կողմում: Հայաստանը լինելու է մի երկիր, որտեղ այլևս քաղաքական հետապնդումը քրեական գործի հետ չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար…»: Փոխվել է Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը. Նա մեկուսարանից տնային կալանքի է անցել: Ազատ է արձակվել Հայկ Սուքիասյանը: Հավելենք, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է աննախադեպ՝ 1 մլրդ դրամ գրավ, խափանման միջոց ընտրվել բացակայելու արգելքը:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում