ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԿԸՀ-ն հաստատեց Ազգային Ժողովի կազմն՝ առաջին նստաշրջանի հրավիրման օր մատնանշելով կիրակի՝ օգոստոսի 2-ը, ժամը 10.00-ն 2026 թ.-ի հուլիսի 21-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ որպես պատգամավոր գրանցել և մանդատներ է հանձնել հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից 29 պատգամավորի, «Հայաստան» դաշինքից՝ 12 պատգամավորի: ԲՀԿ-ից «գողացված» քվեների հաշվին ՔՊ-ի մանդատների թիվը կազմել է 64: Միաժամանակ պաշտոնապես հայտարարվել է, որ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է 2026 թ.-ի օգոստոսի 2-ը ժամը 10.00-ը, թեպետ այն համընկնում է ոչ աշխատանքային կիրակի օրվա հետ: Ազգային ժողովը պայքարի հարթակ է, նախքան մանդատներ վերցնելն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ իշխանությունն առաջին անգամ չունի սահմանադրական մեծամասնություն, իրենք կհաղթեն համայնքային ընտրություններում և կշարունակեն ընդլայնել ժողովրդի վստահությունն, իսկ վերջնական փուլում հայ ժողովուրդը կփոխի գործող իշխանությանը…: Ինչպես հայտնի է, ժողովրդի 51 տոկոսը քվե չի տվել իշխանությանն՝ արգելափակելով Ալիևի սահմանադրական փոփոխությունները ՀՀ-ում: Ընդդիմությունը կարևոր է համարում հասարակության լայն համախմբումը: Ավելի վաղ համատեղ հայտարարություն էին ստորագրել Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Հայաքվեն», ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, ՀԴԿ-ն, «Մայր Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ևս գտնվում է ապօրինի կալանքում, ըստ որոշ լուրերի, նրա ինքնազգացողությունը վատացել է: Հավելենք նաև, որ աշխատանքից ապօրինի հեռացվել է Փաշինյանի հետ բանավիճած, փաստաբան Տաթևիկ Սողոյանի բժշկուհի մայրն՝ Արփինե Սողոյանը, որ բաժնի ղեկավար էր Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում: Նրա հեռացման պատճառն իբր հաստիքի կրճատումն է, մինչդեռ դա աբսուրդ է. բաժինը չի կարող մնալ առանց ղեկավար: Նրանք մտադիր են դատական հայցով վերականգնել խախտված իրավունքը… Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում