ԻՐԱՎՈՒՆՔ //
Հարկադիր պարապուրդ՝ «տեռորի» հետևանքով, բողոքի ակցիաներ՝ խաթարված աշխատանքը հրատապ վերականգնելու պահանջով
«Սա այն երկրի արձակուրդում գտնվող ղեկավարն է, որտեղ մի օրում, իր սուբյեկտիվ որոշմամբ, փակվել է մոտ 7.000 աշխատատեղ, իսկ հազարավոր այլ տնտեսվարողներ կրում են միլիոնավոր դոլարների վնասներ` արտահանման սահմանափակումների պատճառով»,-նշել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին ու նրա ընտանիքին պատկանող ընկերությունների մուտքերի կապարակնքմանը: Դրա հետևանքով հարկադիր պարապուրդի մեջ են հայտնվել հազարավոր քաղաքացիներ՝ ինքնաբուխ ակցիաների շրջանակում պահանջելով իշխանությունից վերականգնել իրենց բնականոն աշխատանքը: Փակ է Օլիմպավանը, միջազգային մրցույթների հայտագրված սաները փողոցում են մարզվում գերտոթ եղանակին: Մարզիկներին անհասկանալի է ողջ Օլիմպավանը փակելու ՔԿ որոշումը:
«Մեկ շաբաթ է այս անորոշ վիճակն է, ոչինչ չեն ասում, և մենք չգիտենք, թե դա ինչքա՞ն կտևի։ Խոսքս ուղղում եմ վարչապետին` խնդրում ենք, պահանջում ենք, հորդորում ենք, թույլ տվեք մարդիկ մտնեն աշխատեն, չէ որ բոլորն ընտանիքներ ունեն։ Մենք ավել ոչինչ ենք ուզում, մեր աշխատանքն ենք ուզում»,– իր խոսքում նշել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցներից մեկը։ Նշենք, որ բողոքի ակցիայի են նաև «Մուլտի սթոուն» հանքարդյունահանման և վերամշակման գործարանի աշխատակիցները, որոնք պարզաբանում ստանալու համար գնացել էին Աբովյանի քննչական կոմիտե, բայց այնտեղ հրաժարվել են իրենց ընդունել։ «Եթե պատասխան չստանանք, հնարավոր է՝ իջնենք և փակենք Երևան–Սևան ավտոմայրուղին»,- հայտարարում են աշխատակիցները:
Նշենք, որ Փաշինյանին ենթակա իրավապահներն ընտրությունից հետո հուլիսի 6-ին լայնածավալ խուզարկություններ էին իրականացրել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ընդհանուր առմամբ 71 հասցեներում։ Տասնյակ ընկերություններ կապարակնքված են։ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ Հայտարարվել է, որ ակցիաների մասնակիցները գնալու են Երևան` ՀՀ քննչական կոմիտեից պարզաբանումներ ստանալու համար։ Ըստ որոշ լուրերի՝ արձակուրդում գտնվող Փաշինյանը Կապան է մեկնել, ուր այս օրերին կայանալու են մի շարք ժամանցային միջոցառումներ...
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում