ՔԱՂԱՔԱԿԱՆ //
Փաշինյանին «կրոն» փոխելում աջակից թուրք քարտուղարը չի հեռացվել
ՀՀ ընդդիմադիր ուժերը կվերցնեն մանդատները՝ պայքարելու նաև ԱԺ-ում
ԵԱՀԿ ազգությամբ թուրք գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն չի հեռացվել պաշտոնից՝ ի հեճուկս այն սկանդալային միջամտության, որը թույլ էր տվել ՀՀ վարչապետ Փաշինյանի անունից իրեն զանգած ռուս պրանկերների հետ զրույցում՝ բացահայտ խոստանալով «օգնել Փաշինյանին՝ հեռացնելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին»: ՌԴ 1-ին ալիքի «պրանկերներ» Վովանը և Լեքսուսը նկարահանման տաղավարից զանգահարել են նրան, ներկայացել, թե, իբր, խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և սկանդալային բացահայտում արել:
Փաշինյանի անունից պրանկերները ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ասել են. «Կարծում եմ, որ հիմա ես ունեմ հաղթաթղթեր իմ ձեռքում, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ այն ամենն, ինչ ես կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատությանը»,- ասել է պրանկերներից մեկն, ինչին ի պատասխան ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հավաստիացրել է՝ «Լավ, ես ամեն ինչ կանեմ»։
Նշենք, որ Փաշինյանը վերջին անգամ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպել էր Երևանում մայիսի 3-ի՝ Եվրոպական Քաղաքական համաժողովից առաջ: Նրանք, ըստ պաշտոնական լրահոսի, մտքեր են փոխանակել Հայաստան–ԵԱՀԿ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ։
Անդրադառնալով ԵԱՀԿ ղեկավարի սկանդալային միջամտությանը ՀՀ ներքին գործերին, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլյօղլուն «հայկական բոլոր ռեզոլյուցիաների» և Հայաստանի զարգացմանն աջակցող ծրագրերի դեմ մարդ է։
Մինչ այս պահը ԵԱՀԿ-ն շրջանցել է ՀՀ կրոնը, Կաթողիկոսին փոխելու, ՀՀ ընդդիմության դեմ քայլերին հակազդելու գլխավոր քարտուղարի սկանդալային զրույցն, այլ դեպքում հաշված րոպեներում նա կհեռացվեր պաշտոնից: Ինչ վերաբերվում է ՀՀ ընդդիմությանն, ապա խորհրդարան անցած ուժերը հայտարարել են, որ վերցնելու են մանդատները՝ պայքարը շարունակելու նաև ԱԺ-ում:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում