ՔԱՂԱՔԱԿԱՆ //
ԲՀԿ-ի 60000 քվեն գողացած ՔՊ-ի ենթակաները զինված «գրոհել» են միջազգային մարզիկների դեմ, 1000-ավոր աշխատակիցների հարկադիր պարապուրդի մատնել. ԲՀԿ
Չբավարարվելով ԲՀԿ-ից 60000 քվեի գողությամբ, այսօր վաղ առավոտից ՔՊ-ն ենթակա զինված խմբերով «տեռորի» է անցել Ծառուկյանի անվան հետ կապվող, նրան կամ ընտանիքի անդամներին պատկանող՝ 1000-ավոր աշխատողներ ընդգրկող մի շարք ընկերությունների դեմ՝ «Արարատցեմենտ», «Մուլտի Վելնես», Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ, «Մուլտի Սթոուն»: Միջազգային խայտառակություն է հատկապես՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ու Օլիմպավանի կապարակնքումը, շենքից հեռացվել են միջազգային մասշտաբի մարզիկներ:
Պետական «տեռորն» իրականացվել է հանրորեն վտանգավոր եղանակով՝ զինված «գրոհով» ներխուժմամբ այնպիսի արտադրամասեր, որոնք կարող էին պարունակել պայթյունավտանգ նյութեր: Վտանգի ներքո է դրվել հազարավոր աշխատակիցների անվտանգությունը, քանզի անկանոն կրակոցների ընդունակ այդ զինված խմբերի գործողությունների հետևանքով կարող էին տուժել զգալի թվով քաղաքացիներ: Տևական ժամանակ խաթարվել է արտադրական և ոչ արտադրական այդ ընկերությունների աշխատանքը, կանխամտածված ուժի ցուցադրմամբ տարածվել վախի մթնոլորտ իրենց առօրյա աշխատանքի եկած բազմահազար աշխատակիցների շրջանում: Ինչպես տեղեկացրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն, արդեն իսկ կա որոշում՝ խուզարկության մի շարք դեպքերով բողոքարկման դիմելու: Բացի այդ, նա ճեպազրույցում նաև հայտնել է, որ «ՀԱՕԿ-ը կապարակնքվել է և դադարեցրել գործունեությունը։ Սա իրականում միջազգային մակարդակի խայտառակություն է, սրանով շատ մեծ վնաս է հասցվում ՀՀ միջազգային հեղինակությանը, նման նախադեպ քաղաքակիրթ աշխարհում երբևէ չի եղել։ Այս գործողության աղետաբեր հետևանքները ՀՀ իշխանությունները և այն անձինք, ովքեր ստանձնել են այս գործընթացի պատասխանատվությունը, շատ կարճ ժամանակահատվածում տեսնելու են»,- ասել է նա:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում