ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍԱԴՐԱՆՔ՝ ԸՆԴԴԵՄ ԺՈՂՈՎՐԴԻ 51%-Ի. ՍԴ-Ն ՏԱՊԱԼԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ՝ ՀՕԳՈՒՏ ՔՊ-Ի ՈՒ ԻՐԵՆՑ ՄԻ ՔԱՆԻ ԱԹՈՌԻ
04.07.2026 19:41

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   //    

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՔՊ-Ն ԿՊԱՐՏՎԵՐ, ՈՒՍՏԻ ԴԱԿԵԼ ԵՆ ՔՎԵՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳՈՂՈՆԸ….  

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշումը վիճարկած 7 քաղաքական ուժերի դիմումի վերաբերյալ վճիռը՝ կայացնելով խայտառակ ակտ, այն է՝ անփոփոխ թողնելով ԿԸՀ որոշումը: Այսկերպ ՍԴ-ն հաստատեց ժողովրդից իշխանության բռնազավթումը՝ դրանով իսկ մասնակից դառնալով Սահմանադրական կարգի տապալմանը:

Այսպիսով, ՍԴ-ն դակեց քվեների զանգվածային գողոնը՝ թույլ տրված ԿԸՀ կողմից, որի արդյունքում մոտ 60000 ՀՀ քաղաքացիների քվեները գողացվեցին՝ հօգուտ ՔՊ-ի ու դատավոր-դատախազական  աթոռների, քանի որ առանց այդ գողոնի՝ ՔՊ-ն զրկվում էր դատավոր, դատախազ որոշելու իրավունքից: Ըստ իրական ընտրարդյունքի՝ հենց ժողովրդի որոշումն էր, որ ՔՊ-ն զրկվի այդ հարցերը որոշելու իրավունքից, մինչդեռ քվեների զանգվածային գողոնի միջոցով ՔՊ-ն ամեն կերպ փորձեց պահել այդ լծակը, իսկ նրա կարգած դատավորներն՝ իրենց աթոռները: Թե ինչու՞ պետք է մոտ 100000 ընտրող քվեարկեր առանց անձնագրի նույնականացման, իսկ մյուսները՝ պարտադիր անձնագրի նույնականացմամբ, հարցը չլուծված թողնելով՝ ՍԴ-ն  լրջագույն ռիսկ հարուցեց հետագայում այս թվի աճի՝ դրանով ընտրական կարգի իմաստազրկման և վարչական լծակների տիրապետող ուժի պատվերով ցանկալի ընտրարդյունքի թվանկարչության:

Նշենք, որ դիմումատու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանը և Արամ Օրբելյանն իրենց ճեպազրույցներում նշել են, որ դեռ չեն ստացել ՍԴ ակտը, քաղաքական ուժերը հանդես կգան հայտարարությամբ՝ հետագա անելիքների հետ կապված: Հիշեցնենք, ավելի վաղ ՍԴ բակում հավաքին ժողովուրդը հասցրել էր փոխանցել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին ամոթանքի վանկարկումներ, որոնք նա երկար կհիշի: Դրանց ներքո նա հազիվ էր կարողացել հասնել ծառայողական մեքենային, այն էլ ուժայիններով «շղթայված»: Հիմա այդ ամոթանքի վանկարկումներն ուղղված են ժողովրդի իշխանությունը բռնազավթած ՍԴ դատավորներին և նրանց պաշտոնի կարգած ՔՊ վերադասին:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 406 համարում