ՔՊ-Ի Ժ. 2-Ի ԵԼՈՒՅԹԸ՝ «ԺՈՂՈՎՈՒ՛ՐԴ, ԴՈՒ՛Ք ՉԵՔ ՈՐՈՇՈՂԸ, Ե՛Ս ԵՄ ՈՐՈՇՈՂԸ»՝ ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ ԸՆՏՐԱՐԴՅՈՒՆՔԻ ՓԱՍՏ Է, ՀԻՄՔ՝ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԵՂԱՐԿՄԱՆ
ՍԴ-ում 7 քաղաքական ուժերի դիմումներով ժողովրդի պահանջն է՝ չեղարկել ընտրությունները, նշանակել վերաքվեարկություն, կամ ընտրության 2-րդ փուլ, սահմանել ընտրության նոր կարգ: Իրավիճակի հանգուցալուծման տարբերակները դրանք են: Ինչպես պարզ է դառնում առկա փաստերից, ԿԸՀ-ն քվե հաշվելու փոխարեն, դակել է քվեների զանգվածային «գողոնը», որի չափն ամենևին էլ 60000 չէ: Մոտ 100000-ն էլ իբր քվեարկել են՝ առանց անձնագրի նույնականացման կամ նրանց փոխարեն պարզապես լցոնում է արվել այն ծայրամասային ընտրատեղամասերում, որոնք եղել են, դիցուք, քիչ վերահսկված...
Նշենք, որ հունիսի 7-ի ընտրությունից հետո, քվեների 10%-ի հաշվարկից կանխատեսելով իր պարտությունը՝ ՔՊ-ն՝ ի դեմս ղեկավար Փաշինյանի գիշերվա ժ. 2-ին քվեների հաշվարկը տապալող, իմաստազրկող ելույթ էր ունեցել ուղիղ հայտարարելով, թե հաղթել է, հանցավոր փաստ՝ առ այն, որ ընտրությունը եղել է կանխորոշված, ինչն արդեն հիմք է ընտրության չեղարկման: Սա այն դեպքում, երբ Երևանի բազմաթիվ ընտրատեղամասերում քվեատուփից չէր հանվել ծրարների զգալի մասը: Փաշինյանի ելույթի մոտավոր ուղերձը հետևյալն էր. «Ժողովու՛րդ, Դու՛ք չեք որոշողը, ե՛ս եմ որոշողը»: Նկատելի է, որ ՔՊ վերադասն ունի դիսկոմֆորտ՝ ժողովրդի կամքի հետ հաշվի նստելու, չի կարող այլևս ճակատագրական հարցերը միանձնյա կամ խմբային որոշել, ինչպես վարվել է անցնող շրջանում՝ կատարելով թշնամու պահանջները:
Ժողովրդի ճակատագիրը չի կարող զոհաբերվել մի քանի աթոռի: Եթե այսօր՝ հուլիսի 4-ին, ՍԴ-ն մերժի դիմումներով հստակ նշված պահանջները, կնշանակի՝ հաստատել ժողովրդից իշխանության բռնազավթումը, ինչը համազոր է Սահմանադրական կարգի տապալման: Դրանով կսադրվի իրավիճակի լարում՝ անկախ ընդդիմադիր առաջնորդների, ակտիվիստների քաղաքական հնարավոր կալանքներից…
Նշենք, որ այս ընթացքում ՍԴ բակում հավաքին ժողովուրդը հասցրել է փոխանցել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին ամոթանքի վանկարկումներ, որոնք նա երկար կհիշի: Դրանց ներքո նա հազիվ կարողացավ հասնել ծառայողական մեքենային, այն էլ ուժայիններով «շղթայված»:
Ժողովուրդը սպասում է հաղթանակի, իսկ Փաշինյանը՝ Բաքու գնալուն, ինչպես հայտարարել էր ԱԺ ամբիոնից նախավերջի քառօրյայում…Նա իր ելույթում զարմանք էր հայտնել, որ իր տարածած ադրբեջանահաճո թեզերը պարտվել են, իսկ ընդդիմության ազգային շահեր, արժեքներ խորհրդանշող թեզերը հաղթել 51 տոկոսով՝ բացահայտելով իրական խաղաղության բանաձևը…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 406 համարում