ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ»-Ի ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՍՑԵՆ՝ ՊԱՐՏՎԱԾ ԱՎԻՆՅԱՆԻ ԴԻՄԱՑ
02.07.2026 10:07

     ՔԱՂԱՔԱԿԱՆ  //     

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏԵՐԻՑ ՋՆՋՈՒՄ Է ՀԵՐՈՍՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ, ԹՈՂՆՈՒՄ՝ ԽԶԲԶԱՆՔ-ՀԱՅՀՈՅԱՆՔԸ
Թե ինչո՞վ է զբաղվել 2020թ. պատերազմում ներկայիս Երևանի քաղաքապետ Ավինյան Տիգրանը, կարելի է հետևություն անել նրա կատարածուների ջանքերից՝ առաջնահերթ և հրատապ ջնջել ազգային հերոսների նկարները Երևանի պատերից՝ թողնելով տարաբնույթ խզբզանք-հայհոյանքները…Այդ ազգային հերոսների շնորհիվ է պատերազմից ողջ, անվնաս Ավինյանը հասել է Երևան, ավելին՝ ներկայում վարում է «յուղոտ» պաշտոն...
…Պարզվում է, իրականում առկա է պատերազմում պարտվածների նախանձ այն հերոսների հանդեպ, որոնց փառաբանում է ժողովուրդը: Փոխարենը՝ նույն Ավինյանը նախընտրում է միֆական կերպարներ, և ոչ միայն նա, այլև Փաշինյանը: Չէ՞ որ այդ կերպարը կենդանի, առարկայական գործողության սուբյեկտ չէ, իսկ նահատակ հերոսները մարդկանց հուշերում ապրում են նաև հետմահու:
«Վահագն Վիշապաքաղի» միֆական արձանն այս ընթացքում «շրջել է» տարբեր հասցեներում, մինչ ԱԺ հետընտրական ծանր ապրումների փուլում կհայտնվեր ՔՊ-ականների հանկարծահայտ ուշադրության կենտրոնում: Վահագն է նաև ԿԸՀ նախագահի անունը, բայց այն ամոթի պատը, որի միջով նա անցավ ՍԴ բակում՝ հանրային հավաքի ընթացքում, մի կերպ ուժայիններով շղթայված՝ հասնելով ծառայողական մեքենային, ավելի շատ համեմատելի է անզոր կերպարի, քան «վիշապաքաղի» հետ:
Եվ այնուհանդերձ, Կառավարությունը որոշել է «Վահագն Վիշապաքաղի» շրջիկ արձանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասից տեղափոխել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Հետընտրական այս դիրքավորումը, սակայն, ավելի է ընդգծում Ավինյանի պարտությունը 3 ճակատում՝ 2020թ. պատերազմ, Երևանի քաղաքապետի ընտրություններ և ԱԺ վերջին ընտրություններ, որի արդյունքով ընդդիմության ձայները Երևանում այնքան էական են եղել, որ ՔՊ-ն զրկվել է սահմանադրական մեծամասնությունից: Նշենք, որ ըստ «Վահագն Վիշապաքաղի» միֆի՝ «Վահագնը ծնվում է որպես հաղթանակի կամք, որի առաջ այլևս վիշապն անզոր է», ինչպես ՔՊ-ն անզոր դարձավ ընտրությանը մասնակցածների 51%-ի առջև…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 405 համարում