ՏԱՐԱՇԱՇՐՋԱՆ //
ԻՀՊԿ խոսնակն՝ ի պատասխան ամերիկացի պաշտոնյաների կողմից Իրանի հետ ուղիղ թեժ գիծ ստեղծելու մասին լուրերի
«Ի պատասխան ամերիկացի պաշտոնյաների կողմից Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ թեժ գիծ ստեղծելու մասին հայտարարությունների՝ մենք հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը բացարձակ սուտ է և կտրականապես հերքում ենք, սա տեղի չի ունեցել և տեղի չի ունենալու: Հորմուզի նեղուցն Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ»,-հայտարարել է ԻՀՊԿ-ի խոսնակ Սարդար Մոհիբին: