ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍԴ-Ի ՄՈՏ Ժ. 16:30-ԻՑ ՀԱՎԱՔ. ԱՅՍ ԱՆԳԱՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ «ԶԱՎԹԵԼ» ԻՐ ՔՎԵՆ, ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
26.06.2026 00:14

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //     
ԱՌՆՎԱԶՆ ԺՈՂՈՎՐԴԻ 51%-Ը ՔՎԵ ՉՏԱԼՈՎ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ԶՐԿԵԼ Է ՆՐԱՆ ԻՐ ՓՈԽԱՐԵՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանը ժ. 16:00-ից քննելու է ընդդիմադիր ուժերի դիմումն ԱԺ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու վերաբերյալ: «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ժամը 13.00-ին իրենց դաշինքի անդամներին, համակիրներին հրավիրել է հանդիպում-քննարկման «Տաշիր Արենա»-յում, որից հետո շարժվելու են դեպի ՍԴ՝ տեր կանգնելու ժողովրդի քվեին: «ժ. 16:30-ին մենք լինելու ենք ՍԴ-ի մոտ և պահանջելու ենք անվավեր ճանաչել բազմաթիվ ընտրախախտումներով, բռնաճնշումներով և վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ անցկացված խորհրդարանական ընտրությունները: Հայաստանին պետք են նոր, ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ»,-հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ը: 
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ևս հայտնել է, որ հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում ընտրությունների վերաբերյալ ՍԴ ներկայացված ընդդիմադիր ուժերի բողոքների քննությանը, ժամը 17:00-ին, ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների:
Նշենք, որ հունիսի 25-ին  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մամլո ասուլիսում մանրամասներ է հայտնել ՍԴ ներկայացված դիմումի, դրա հիմքերի, իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումների շուրջ: Նա ընդգծել է, որ ՍԴ-ն պետք է լինի անկախ և չեզոք: Այս առումով գործող իրավակարգավորումներից և առկա փաստական տվյալներից բխում է, որ քննությանը չպետք է մասնակցի ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը: Եթե ՍԴ-ն չբացառի նրա մասնակցությունը, գործի քննությունը սկզբունքորեն կընթանա առերևույթ կողմնակալ…
Նշենք, որ ՍԴ-ն հունիսի 21-ի աշխատակարգային նիստում բացառել է միայն 2 նախկին կուսակցական դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը, իսկ Սեդա Սաֆարյանինը՝ ոչ: Մինչդեռ բացի նշյալ դատավորներից, կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունի նաև Սեդա Սաֆարյանը: Դատարանը շրջանցել է այն փաստերը, որ գործի քննության հիմքում է նաև Արման Բաբաջանյանի կուսակցության դիմումը, իսկ Սեդա Սաֆարյանը 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել։ Սաֆարյանը դատավոր է կարգվել աղմկահարույց պայմաններում՝ ԱԺ ՔՊ խմբակի միակուսակցական  որոշմամբ: Հավելենք նաև, որ նրա եղբայրը՝ Ստյոպա Սաֆարյանը, ևս ՔՊ-ի վարած քաղաքական ուղեգծի «երդվյալ» պաշտպաններից է: 
ՍԴ-ն գործով որպես երրորդ անձ է ներգրավել նաև ՔՊ-ին: Փոխարենը չի քննարկել «Միասնության թևերի» միջնորդությունը որպես երրորդ անձ ներգրավելու նաև մյուս ուժերին, նշելով, թե վերջիններս կարող են այդ հարցով դիմել դատարան, մինդեռ դատարանն ինքնին կարող էր  դա նախաձեռնել, ոչ թե սպասել դիմումի:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում