ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //
Թույլ է տրվել պաշտոնեական կեղծիք, ՀՀ Սահմանադրության և ԸՕ կոպիտ շրջանցում
Խնայելով անձնական միջոցները, «10%»-ի քվեով իրեն վարչապետ հռչակած Փաշինյանն, օգտագործելով հանրային միջոցներն ու պաշտոնը, որոշում է ստորագրել` դրանում թույլ տալով պաշտոնեական կեղծիք և պետական ՔԿԱԳ գրանցումից դուրս գտնվող, իր հետ ապօրինի կապի մեջ գտնվող Աննա Հակոբյանին մատուցել` իբրև իր կին: Այդկերպ նպատակ է հետապնդվել վերջինիս ԱՄՆ շրջայցը հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ ապահովել հանրային, պետական միջոցների հաշվին, ներառյալ՝ փաստացի ծախսերի հատուցումը (օրապահիկը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք), հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայր (Վիեննա), գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք):
Սա արվել է ՀՀ Սահմանադրության և Ընտանեկան օրենսգրքի կոպիտ շրջանցմամբ, ՀՀ ԱՆ-ի ներքո գործող պետական ՔԿԱԳ-ի հանդեպ առերևույթ քամահրանքով: Եթե Փաշինյանն ափսոսում է իր ապօրինի կնոջ ծախսերը հատուցել, դա իրավունք չունի անել աղքատ ժողովրդի հաշվին…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 404 համարում