ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Գյուղոլորտը, բեռնափոխադրողներն ահռելի վնասներ են կրում. ՔՊ-ական խմբակը պետք է հատուցի իր ունեցվածքով
24.06.2026 12:29

       ՏՆՏԵՍԱԿԱՆ  //    

Ուկրաինայից Փաշինյանն Ալիևի հասցեին սպառնալիք կտա՞ր, ոչ…

Փաշինյանն իր թիմով, անձնական միջոցներով, գույքով պատասխանատու է գյուղոլորտին, բեռնափոխադրողներին պատճառված ահռելի վնասների համար: Այս օրերին ինքնարժեքից ցածր իբր մասնակի հատուցումներ է տալիս պետբյուջեի հաշվին, որից փոքր ֆերմերներն անգամ անտեղյակ են: Գումարներ է ստանում Եվրոպայից, որն էլ անհայտ գրպաններ է մտնում: Մինչդեռ եթե Փաշինյանն իր ու ՔՊ-ականների անձնական միջոցների, պարգևավճարների, գույքի հաշվին աներ հատուցումը, հաջորդ անգամ Զելենսկուն թույլ չէր տա նման հետևանք հարուցել ՀՀ պետական, ազգային շահերի դեմ: Հիշեցնենք, Հայաստանի դեմ ներմուծման արգելք կիրառվեց ՌԴ-ի կողմից, երբ Զելենսկին Երևանում կայացած ԵՔՀ ժողովին սպառնալիքներ հնչեցրեց ՌԴ-ի հասցեին:  Հարց է ծագում, Ուկրաինայից Փաշինյանն Ալիևի հասցեին սպառնալիք կտա՞ր, իհարկե՝ ոչ…

Ինչպես հայտնի է, Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի և այլ ապրանքների ներմուծումը: Սահմանափակումների հետևանքով անհուսալի վիճակում են հայտնվել ոչ միայն գյուղմթերք արտադրողներն, այլ նաև բեռնափոխադրողները: Ոլորտի անկախ փորձագետներն իրավիճակը գնահատում են ծանր: Նրանց գնահատմամբ՝ պետք է ապահովել, որ արտադրողներն իրենց բերքը հանձնեն մթերող կազմակերպություններին այնպիսի գնով, որն առնվազն համարժեք լինի արտահանման շուկայում առկա արժեքին, նման համակարգված գործընթաց  տեսանելի չէ: Ֆերմերների համար չնախատեսված իրավիճակ է, որ բերքն իրացնեն ինքնարժեքից ցածր գնով: Մթերումների և արտահանման գործընթացների հետ կապված այս խնդիրը ծանր հետևանքներ է թողնելու:  Գյուղնախարարությունը լուծարած իշխանության վնասաբեր քայլերից տուժելու է ողջ ժողովուրդը…

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 404 համարում