«Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է»-սկանդալային հայտարարության հեղինակ Ալեն Սիմոնյանը պաշտոնի մայրամուտին, 2 ՔՊ-ական պատգամավոր կանանց՝ Արուսյակի և Հասմիկ Հակոբյանի հետ, հավանաբար «փառավորված» Ալիևի օգնական Հաջիևի՝ Դիլիջան վերջին գաղտնագողի այցից, ուր նա հանդիպել էր ԱԽՔ-ի հետ, կտրուկ որոշում է ընդունել՝ փոխել պատգամավորների երդման տեքստը: Այս մասին նա հայտնել է վիրտուալ հարթակում: Ըստ նրա՝ այս գումարման ԱԺ-ն կհասցնի քվեարկել օրենսդրական նախագծի օգտին, որով կփոխվի պատգամավորների երդման տեքստը: Ըստ 3-րդ ժամկետում «լճացած» իշխանության՝ պատգամավորի երդման տեքստն օրվա թելադրանքին չի համապատասխանում:
Ըստ ներկայիս ԱԺ Կանոնակարգ Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատգամավորները երդվում են` «Հանուն համազգային նպատակների իրականացման…», մինչդեռ այս կարևոր արտահայտությունը, նոր ընդունելիք նախագծի համաձայն, դուրս է մղվել գործող երդման տեքստից: Հիշեցնենք` ՔՊ-ն հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում չի ստացել սահմանադրական մեծամասնություն, ժողովրդի գերակշիռ մասը քվե չի տվել Փաշինյանի վարչախմբի օգտին…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում