ՏՆՏԵՍԱԿԱՆ //
Այս մասին ՔՊ-ն հայտնել է հետընտրական փուլում՝ քողարկելու Արցախում իր ձախողման հետևանքը
Արցախի բարձրորակ ցորենի պաշարները յուրացրել է քոչվոր Ալիևը
Ընտրությունից հետո՝ հունիսի 11-ի նիստում, ըստ Կառավարության հաղորդման, ընդունվել է որոշում՝ «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 0000 ծածկագրին դասվող ցորենի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին»:
Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք կսահմանվի ցորեն ապրանքատեսակի նկատմամբ: Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը: Ըստ հիմնավորման՝ նշված ապրանքատեսակի մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկն, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին: Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա: Ինչպես հայտնի է, Փաշինյանի աղետաբեր քաղաքականության հետևանքով Հայաստանը զրկվել է Արցախի բարձրորակ ցորենի պաշարներից, դրանք յուրացրել է քոչվոր Ալիևը: