ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ՀԱՐԿԵՐԻ ԱՃԸ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱԲՍՈՒՐԴ Է
21.06.2026 00:45
ՔԱՂԱՔԱԿԱՆ //
«ԵՄ-ն ուղղակի աճեցնում է հերթական բռնապետի, ընդդիմությունը պետք է համագործակցի։ Մենք դրա մասին հայտարարել ենք». Ռոբերտ Քոչարյան Քարոզարշավի ժամանակ ՔՊ-ն խոսք անգամ չի ասել, որ ընտրություններից անմիջապես հետո բենզինի, ծխախոտի, ալկոհոլի ակցիզային հարկը պետք է բարձրանա, սակայն անմիջապես ընտրությունից հետո դիմել է նման քայլի, ինչը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանում է տնտեսական անկայունության համատեքստում: Արձագանքելով Փաշինյանի կողմից ԱԺ ամբիոնից հնչեցրած բղավոց-սպառնալիքներին՝ ընդդեմ ժողովրդի առնվազն 51 տոկոսի, որը չի քվեարկել ՔՊ-ի օգտին, Քոչարյանը նկատել է. «Որ ասում է՝ «պատերով կտամ», խոսում է ՔՊ հոգեվարքի մասին»: Քոչարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ վիճարկելով ԿԸՀ–ի` հունիսի 17-ի որոշումը, որով հանձնաժողովը համաձայնություն է տվել իր դեմ աբսուրդային քրեական գործ հարուցելուն: Լրագրողների հետ հարցազրույցում Քոչարյանը հանցանք է բնորոշել ԿԸՀ-ի արտառոց որոշումը ԲՀԿ-ի հետ կապված: Ընտրական գործընթացների վերաբերյալ Եվրամիության լռության մասով Ռ. Քոչարյանը նշել է. «Եթե իմ օրոք նման ընտրություններ լինեին, չեմ կասկածում, որ ԵՄ–ն մեծ աղմուկ կբարձրացներ որակումների առումով…Ուղղակի պատկերը խայտառակ է։ Մենք հիմա ապրում ենք մի աշխարհում, որտեղ երկակի ստանդարտները դարձել են նորմալ…Սա մեծ պատասխանատվություն է նաև այդ երկրների համար, որովհետև իրենք ուղղակի աճեցնում են հերթական բռնապետի, որի փորձն ունեն տարբեր այլ երկրներում»: Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի համախմբման և հետընտրական կոալիցիա կազմելու Սամվել Կարապետյանի կոչին, Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է. «Իհարկե, ընդդիմությունը պետք է համագործակցի։ Մենք դրա մասին հայտարարել ենք»: Նշենք, որ մանդատագողության հետևանքն անմիջական կրած ԲՀԿ-ն միասնական պայքարի գլխավոր նպատակ է համարում համընդհանուր արդարության վերականգնումը: Միասնական պայքարի օրակարգը ողջունում է նաև այդ առաջարկով դեռ մինչ ընտրություններ «Ուժեղ Հայաստան» դաշինքին դիմած ՀԱԿ-ն՝ ի դեմս Լևոն Զուրաբյանի: «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, կարևորելով ազգային միասնությունն ու համատեղ պայքարը հանուն Հայաստանի և Հայկականության, ևս միացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում